Նախադպրոցական հոգեբանություն · Ընդհանուր

Երեխաների տարիքային-հոգեբանական առանձնահատկությունները

Փոքրիկներ (0-ից 18 ամսական)

  • Նոր ծնված երեխաները շատ հզոր են, բայց կախվածություն ունեն մեծահասակներից: Երեխային անհրաժեշտ է մտերմիկ ու հոգատար վերաբերմունք և փոխհարաբերություններ ծնորղների ու խնամակալների հետ: Երեխային անհրաժեշտ է ապահով և վստահելի մարդկանց միջավայր (ոչ շատ փոփոխություններով) եւ ծանոթ կանխատեսելի գործողություններ ու ռիթմ: Կամաց-կամաց երեխաների մոտ զարգանում է ինքնավստահություն և զարգացման ինքնորոշում, քանի որ զարգանում է նրանց մոտ ֆիզիկական և էմոցիոնալ անվտանգությունը:

Նորածինները

  • Այս տարիքում երեխաները արագ են աճում և զարգանում:
  • Շատ խոցելի են, սակայն համառ ու կոշտ:
  • Երեխաները կախված են մեծահասկներից:
  • Բարձր է մոտիվացիան և ինքնուրույն անելու ձգտումը:
  • Երեխաները ակնկալում են ուշադրության և ակնթարթային կարիքների բավարարում:
  • Երեխաները ոչ միայն բանավոր, այլև ժեստերի և միմիկայի միջոջով փորձում են հասկացնել ինչի կարիք ունեն:
  • Երեխաներին անհրաժեշտ է կրկնվող գորժողություններ (ամեն օր կատարել նույն գործողությունները, որը կօգնի երեխային ընկալել և արագ զարգանալ):
  • Երեխաները շատ զգայուն են ինչպես հուզականի (սիրել, վստահել և այլնի ) նկատմամբ, այնպես էլ առողջության հետ կապված (երեխաները սովորաբար արագ են հիվանդանում):
  • Երեխաների անհրաժեշտ է ուենան կայուն հարաբերություններ որոշ թվով մեծահաակների հետ:

Երեխաներ  (18–30 ամսական)

  • Այս տարիքում երեխաների վարքագիծի և զարգացման մեջ մեծ դեր ունեն ինքնուրույնությունը, երեխաները ցանակնում են ինքնուրույն փորձել (ինքնուրույն ուտել, ձեռք տալ բոլոր իրերին), այսինքն սկսվում է ճանաչողական և հարմարվողական գործընթացը: Այդ տարիքում երեխաները հաճախ են ունենում կոնֆլիկտներ և ցանկանում են ինքնուրույն լուծել իրենց առաջ դրված խնդիրները: Այսպես ձևավորվում է երեխայի էմոցիոնալ զարգացման մակարդակը, մեծահասկաները պետք է լինեն առավել համբերատար:

Երեխաներն այս տարիքում

  • Զարգացման և ձևավորման փուլում են:
  • Աշխատում են ձեռք բերել վերահսկողություն իրենց աշխարհում, ձգտում են հասկանալ որքան է կարելիի:
  • սահմանը (օրինակ՝ երեխայի եթե արգելվում է չմոտենալ տաք վառարանին, նրա ճանաչողական զարգացման համար նա ձգտում է ձեռք տալ, որպեսզի հասկանա ինչի հետ գործ ունի):
  • Հաճախ ուզում են անել գործողություններ, որոնք իր կարծիքով կկարողանան, բայց դեռ իրականում նրանք պատրաստ չեն ֆիզիկապես դա անելու:
  • Ակտիվ և հետաքրքրասեր:
  • Իրենք ուզում են ամենինչ սովորել և հասկանալ այն ամենը ինչ կատարվում է շրջապտում և իրենց հետ:
  • Երեխաների արած գործողությունները ինտենսիվ են և հաճախ անկանխատեսելի զգացմունքներով հարուստ:
  • Երեխաները շատ ակտիվ են, մտածում են միայն տվյալ գործողության մասին, սակայն չեն հասկանում իրենց արածի հետևանքները:
  • Երեխաները փնտրում եմ ուշադրություն և շփում: Սովորում են օրինակների փորձերի հիման վրա:

Խաղալը

  • թագավորական ճանապարհ է նոր բան սովորելու համար,
  • հաճույք է,
  • ինքնաճանաչում է,
  • ուշադրություն է և ներգրավում է տարբեր գործողությունների և նոր միջավայրերի,
  • դերասանական և զարգացողական միմիկայի խթանիչ է,
  • հետաքրքրություն է,
  • շարժվելն է, համ զգալն է և հոտ քաշելը,
  • հումորային է և հուզմունք է,
  • իրար հետ է և ամեն ինչ է:

Երեխաները այս տարիքում սկսում են ավելի զարգանալ՝ սկսում է խոսքային, տեսողական ու ճանաչողական գործընթացների զարգացումը: Երեխաները սկսում են տարբերակել նկարներ, սիմվոլներ, թվեր ,սկսում են արտաբերել նոր բառեր: Տարբեր երեխաների մոտ զարգացման արագությունը տարբեր է: Այն երեխաները, որոնք ունեն զարգացման արագության հետ կապված խնդիրներ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն և ավելի շատ փորձել նրանց հետ աշխատել տարբեր զարգացնող խաղերի միջոցով: Երեխաները այս տարիքում ավելի հեշտ են ընտելանում շրջապատի փոփոխություններին: Երեխաների մոտ ձևավորվում է դերային բաժանումը, իրենք սկսում են հասկանալ իրենց դերը շրջապատում: Այս տարիքում նաև շատ զարգացած է երևակայությունը, որը խթանում է երեխայի զարգացումը:

Մանուկներ (30–48 ամսական)

  • Մանուկների հարցերին մեծահասակները պետք է տան լիարժեք պատասխաններ, որքան էլ հարցերը անհեթեթ թվան:
  • Նրանք սկսում են լավ հասկանալ և ընկալել շրջապատող միջավայրը, այսպես նրանց զարգացումը ավելի է արագանում: Նրանք ցանկություն ունեն լիարաժեք ճանաչելու շրջապատը և նրանում կատարվող բոլոր գործողությունները:
  • Երեխաները այս շրջանում ունենում են հնարավորություն մեծահասկաների հետ լիարժեք շփվելու, լսելու և հասկանալու երաժշտությունը:
  • Մշակվում է լեզվական և մաթեմատիկական հմտություննրը:
  • Նրանք արդեն հասկանում են իրենց արածի հետևանքները և կարողանում են ընդունել իրենց արած սխալները:
  • Մշակել ֆիզիկական հմտությունները:
  • Երեխաները այս տարիքում ավելի «խելացի» են, նրանք կարողանում են շատ բաներ հիշել ու սովորել: Ավելի համբերատար են, հետաքրքրասեր են, կարողանում են ինքնուրույն լուծել ստեղծված դժվարությունները:
  • Նրանք կարողանում են ընկալել ու հասկանալ տարբեր ստեղծված իրավիճակներում իրենց դերն ու նշանակություն: Մկանների ու կատարած գործողությունների մտահորիզոնն ավելի է զարգացած:
  • Այս տարիքում երեխաների մոտ ձևավորվում է սեփական ԵՍ-ը, ունեն սեփական մտածելակերպ և ընկալում են կատարվող գործողությունները իրենց գիտակցական մակարդակով:

Թողնել մեկնաբանություն