Նախադպրոցական մանկավարժություն · Ընդհանուր

~Խաղի դերն ու նշանակությունը երեխայի կյանքում~

Մենք բոլորս էլ երեխա ենք ծնվում․․․
Հետաքրքիր է մանկությունը՜, այն այնքան քաղցր է։ Երբ փոքր էի, բացի խաղից ոչինչ չէի տեսնում, չէի տեսնում այն չար բաները, որոնց հանդիպում ենք մեծ տարիքում․․․
Փոքր ժամանակ դրանք ամփոփվել են խաղի մեջ։ Երբ մեծանում ենք կարոտում ենք մեր մակական խաղերը, ու երազկոտ աչքերով հեռվի՜ց ենք դիտում փոքրերին։ Խաղը խելացի է, իրոք՝ գիտե՞ք ինչու, որովհետև երեխաները անգամ չեն հասկանում թե ինչ են սովորում խաղի ընթացքում, բայց միևնույն ժամանակ այնքան ոգևորված են խաղում։ Իսկ, երբ այդ ամենը պատմում են մայրիկին, մայրիկը հասկանում է։ba621c79a4281b0d679b4b1d9997946e[1] Խաղերը զարգացնում են միտքը, բարձրացնում ինտուիցիան, օգնում են արագ կողմնորոշվել, դրական են ազգում հիշողության վրա։
Խաղը`որպես նախադպրոցականի առաջատար գործունեություն, երեխայի զարգացման ու դաստիարակության լավագույն միջոցն է: Խաղի դերն ու նշանակությունը նախադպրոցականի կյանքում դիտում են որպես երեխայի համակողմանի զարգացման, ինքնահաստատման կարևորագույն միջոց:
Ստեղծագործական  խաղերում արտացոլվում են երեխաների տպավորություններն ու պատկերացումներն արտաքին աշխարհի հանդեպ, դրսևորվում են նախասիրություններն ու հետաքրքրությունները, զարգանում է նրանց երևակայությունը:
Կանոններով խաղերը   կազմակերպվում են մեծահասակների կողմից: Այս խմբին են պատկանում դիդակտիկ խաղերը, շարժողական խաղերը: Կանոնով խաղերի բովանդակությունը նախապես մշակվում է և ներկաըացվում երեխաներին: Խաղերը կրթում, դաստիարակում և զարգացնում են երեխաներին:

  • խաղի տեսակները, խաղալիքի ընտրությունը տարբեր տարիքային խմբերի համար

Առանձնացվում են մի քանի տեսակի խաղեր, որոնք հաջորդում են իրար` երեխայի զարգացմանը զուգընթաց: Այդ խաղերն են.

Ֆունկցիոնալ խաղեր
Ֆունկցիոնալ խաղերի հիմնական դրդապատճառը հաճելի հույզեր ունենալն է. դիտվում է մարդու ողջ կյանքի ընթացքում, բայց որպես առաջատար տեսակ պահպանվում է մինչև երկու տարեկան հասակը: Ֆունկցիոնալ խաղերի մնացորդներից է համարվում, օրինակ, խոսելիս որևէ առարկա խաղացնելը:

Սիմվոլային խաղեր
Ֆունկցիոնալ խաղերից անցում է կատարվում սիմվոլային խաղերի: Սիմվոլիկ խաղերը այն խաղերն են, երբ մի առարկային վերաբերում են որպես ուրիշի, որը տվյալ պահին գոյություն չունի: Օրինակ, երբ երեխան վերցնում է փայտը,  հեծնում և վերաբերվում դրան ինչպես ձիու: Ենթադրվում է, որ հենց այս խաղերում է երեխայի մոտ ձևավորվում և ամրապնդվում հաջորդականությունն ըմբռնելու կարողությունը:

Դերային խաղեր
Դերային խաղերը սկսում են առաջանալ արդեն երեքից-չորս տարեկանում: Այս խաղերով երեխան ընդօրինակում է մեծահասակների վարքը, նրանց դերերը` հոր, մոր, բժշկի, խանութպանի և այլն: Դերային խաղերը նպաստում են սոցիալական հմտությունների ձևավորմանը:

 Խաղեր ըստ կանոնների
Խաղեր ըստ կանոնների: Այս խաղերը երեխաների մոտ ձևավորում են կանոնններին ենթարկվելու կարողություն, խաղը ունենում է կանոններ և բոլորը ենթարկվում են այդ կանոններին:

Ուսումնական խաղեր

Առանձնացվում է նաև ուսումնական խաղը, որը օգտագործվում է որպես ուսուցման և դաստիարակության միջոց:  Ուսումնական խաղի անվան տակ պետք է նկատի ունենալ այնպիսի գործունեություն, որի ընթացքուն երեխաները ստանում են որոշակի գիտելիքներ և ունակություններ: Ուստի ուսումնական խաղը նախատեսվում է ուսուցանելւ համար:

Խաղալիք ընտրելիս պետք է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով՝ որակ, համապատասխանություն տարիքին, համապատասխանություն երեխայի հետաքրքրություններին:

0-1 տարեկան փոքրիկներին պետք են զգայունությունը զարգացնող խաղալիքներ՝ վառ գույներով, ձայներ արձակող, ինչպես նաև բերանը տանելու համար հարմար ռետինե խաղալիքներ:

1 տարեկան երեխաներին պետք են մեծ խորանարդիկներ՝ ոչ սուր եզրերով, փոքրիկ բուրգեր՝ 3-4 մասից բաղկացած, շարժվող խաղալիքներ: Այս տարիքում երեխաները շատ են սիրում թռչկոտող խաղալիքներ, դրանք շատ դրական հույզեր են պարգևում:

2 տարեկանում երեխան արդեն կարող է ունենալ փափուկ խաղալիք, որի հետ նա կարող է ընկերանալ, փարվել նրան, սիրել, քնել նրա հետ, մեծ գնդակ, բուրգեր՝ 5-8 մասերից բաղկացած, խորանարդիկներ՝ մեծ ու փոքր, ներդրվող խաղալիքներ:

3 տարեկանում խաղում են սյուժետային խաղեր, ակտիվորեն օգտագործում են կենցաղային իրերի կրկնօրինակ խաղալիքներ:

4 տարեկանում սկսում են խաղալ դերային խաղեր, ինչպես նաև խաղալ տիկնիկներով, իրենց կողմից պատրաստված խաղալիքներով: Առհասարակ այս տարիքում շատ են սիրում երեխաներն իրենց ձեռքով պատրաստվող և կառուցվող խաղեր և խաղալիքներ:

5 տարեկանում ռեժիսորական խաղեր են խաղում, որտեղ իրենք են խաղի ռեժիսորը, իրենք են կառավարում խաղի ընթացքը: Արդեն կարող են ինքնուրույն սյուժե հնարել, դերեր հանձնել ե  ոչ թե դեր տանել:

6 տարեկանում այնպիսի խաղեր են նախընտրում, որոնց ժամանակ պատրաստոմ են որեւէ բա:

7 տարեկանում երեխաներն արդեն կարող են խաղալ նաև առանց խաղալիքների, բակային խաղեր:

Մինչև 7 տարեկանը ցանկալի չէ երեխաներին տալ մեխանիկական խաղալիքներ՝ հեռակառավարման վահանակներով, քանի որ դրանք կլանում են երեխայի ուշադրությունը, մեծ լարվածություն են պահանջում, պասիվ ֆիզիկական վիճակ են ստեղծում և ոչինչ չեն զարգացնում:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s