Նախադպրոցական մանկավարժություն · Ընդհանուր

Բեմադրություն հեքիաթի հիմման վրա

Հեղինակ-Կար չկար մի կապիկ կար, աշխույժ ու ժիր, ինչպես բոլոր կապիկները։
Նա իր քիթը միշտ մտցնում էր իրեն չվերաբերող գործերի մեջ։
Կապիկ-Նկատում է քարերի կույտ ու հետաքրքրասիրությունը սկսում է անհանգստացնել նրան։ Կապիկը ասում է-«Պետք է տեսնել, թե ինչ է այնտեղ թաքնված»։
Կապիկ-սկսում է քարերը մի կողմ դնել։
Հեղինակ-Մի անցք բացվեց։
Կապիկ-Նա իր թաթը մտցնում է բացված անցքի մեջ՝ տեսնելու, թե ինչ կգտնի այնտեղ։ Իսկ անցքից դուրս է սողում մի հսկա օձ։
Հեղինակ-Դուրս գալով իր մութ խցից․
Օձ-ֆշշացրեց
Հեղինակ-պատրաստվում է նետվել կապիկի վրա։
Կապիկը ասում է ինքն իրեն-«Հիմարի գլուխ, ինչի՞ համար մտար անցքի մեջ։ Քեզ թվում էր՝յուղի կճուճ պիտի գտնեի՞ր»։

Կապիկը խնդրում է օձին-Խղճա ինձ, մեծն վիշապ։ Թե իմանայի, որ սա քո տիրույթն է, երբեք չէի էլ փորձի խախտել քո հանգիստը։
ՀեղինակԲայց ո՞ր մի օձը կխղճար։
Օձը ֆշշացնելով ասում է-Դու արդարացում չունես։ Դու ինձ արթնացրիր և միայն քո մահով կքավես քո մեղքը։
ՀեղինակՀենց այդ պահին նրանց մոտով անցնում էր աղվեսը։ Կապիկը լսել էր աղվեսների խորամանկության մասին և կանգնեցրեց նրան։
Կապիկը խնդրում է օձին-Թող իմաստուն աղվեսը լուծի մեր վեճը։
Օձը ֆշշացնելով ասում է-Լավ, խոսի՛ր, աղվես, տեսնեմ դու ի՞նչ կասես,- համաձայնեց օձը։
Աղվեսը ասում է-Ականատեսներ չկան, իսկ ես ինքս ոչինչ չեմ տեսել։ Ինչպե՞ս արդարացի դատեմ ձեզ։ Ցույց տվեք այն ամենն, ինչ եղել է։ Դու, օձ, նորից հետ սողա դեպի քո խուցը, իսկ դու, կապիկ, քարերը նորից կույտ դարձրու։
ՀեղինակՕձին դուր եկավ խելացի դատավորը։
Օձը ֆշշացնելով ասում է-Ես իմ խցում նստած էի. ահա այսպես։
ՀեղինակՆա գլուխը մտցրեց անցքի մեջ ու դանդաղ անհետացավ։
Աղվեսը շնջաց-Հիմա քո հերթն է, մի հապաղի։
Հեղինակշշնջաց աղվեսը կապիկին՝ խորամանկ աչքով անելով։
Կապիկն արագ-արագ անցքը ծածկեց քարերով։
Աղվեսն ասում է-Լսիր իմ դատը, անշնորհակալ օձ։ Դու բարկացել ես նրա համար, որ քեզ ազատություն են տվել։ Այնպես որ, հիմա նստիր քո մութ խցում ու քնիր ինչքան կկամենաս։ Իսկ հիմար կապիկն այլևս չի խանգարի քո քունը։
Հեղինակ-Այդ օրվանից կապիկը դադարեց մտնել իրեն չվերաբերող գործերի մեջ։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s