Գրականություն · Ընդհանուր

Ստեղծագործում եմ ես. ~Անձրևի առեղծվածը~

Գիտե՞ք, որ անձրևն էլ ունի պատճառներ։ Եթե խորը մտածեք կհասկանաք, որ բնությունը կապված է մարդու հետ։ Եթե մեր հոգում թախիծ է՝ բնությունը նույնպես թախծոտ է դառնում։ Սեպտեմբեր ամսի վերջն է։ Մի աղջնակ նստած է պատուհանագոգին ու իր խոշոր, կլորիկ աչքերով հետևում է պատուհանից կաթիլ-կաթիլ ցած գլորվող անձրևի կաթիլներին։ Նրա աչուկներից կարելի էր հասկանալ, որ իր հոգում ինչ-որ թախիծ կա, որը ստիպում է նրան համակրել անձրևային տեսարանը։ Հանկարծ որոշեց ցած իջնել ու կամաց մոտեցավ գրասեղանին։ Բացեց մի տետրակ, որի ներսում ինչ-որ գրություն կար սկսեց ընթերցել։ Ապա հոգնեց ու գլուխը դնելով տետրակի վրա աչքերը փակեց։ Տետրակը կաթիլ-կաթիլ թրջվում էր աղի արցունքներից։
-Կարոտում եմ քեզ …,- իր անուշիկ ձայնով շշնջաց նա։ Հանկարծ լսվեց հեռախոսի ձայնը աղջնակը վեր թռավ տեղից ու մեծ-մեծ քայլերով մոտեցավ հեռախոսին։
-Ալո…այո…ոչ ես մենակ եմ տանը…չանես այդպիսի բան…խնդրում եմ։
Անձրևը ավելի սկսեց հորդանալ։ Իսկ աղջիկը նստեց հատակին՝ գլուխը կախ սպասում էր ինչ-որ բանի կամ գուցե ինչ-որ մեկին։ Լսվեց դռան թակոց։ Նա գիտեր թե ով էր թակում դուռը։
-Քեզ չասացի՞ չգաս, չասացի՞։
-Թոմի ես կարոտել եմ քեզ։
-Հետ գնա ես…
-Ես ուզում եմ ամուր գրկել քեզ, շնչել բույրդ, խնդրում եմ։
Տղան մոտեցավ աղջկան, ետ տարավ դեմքի վրա լցված գանգուր մազերը։ Ապա սկսեց ուշադիր զննել աղջկա դեմքի ամեն միլիմետրը, նաև նկատեց աղի արցունքների հետքերը։ Ապա դանդաղ մոտեցավ և համբուրեց աղջկա կարմրած թշիկները։
-Թոմի ինչ արագ է բաբախում սրտիկդ, կարծես մի թռչնակ լինես, որը ընկել է ինչ-որ մեկի ջերմ գիրկը ու թպրտում է։
Աղջնակը ամոթից էլ ավելի կարմրեց։ Տղան բռնեց նրա ձեռքը ու այնտեղ մի բան թողնելով հեռացավ։ Դա նամակ էր, որտեղ գրված էր. «Եթե սիրում ես ինձ, ապա այսօր արի նշված վայրը ու մենք երկուսով կփախչենք հեռու՜…այնտեղ, որտեղ ազատ կամք կունենանք և մեզ իրարից բաժանող չի լինի»։ Աղջիկը շփոթվեց, ապա նկատեց, որ անձրևը դադարել էր դեռ վաղուց, երբ հոգու թախիծը հանգչեց՝ փոխարենը վերածվելով հրճվանքի։ Եղանակը պայծառացավ, չէ՞ որ անձրևից հետո միշտ արևն է դուրս գալիս։ Շարունակեց ընթերցել. «Դու իմ արևն ես, տես արևի նման շողում ես։ Աչուկներդ վառվռում են կարծես քիչ առաջ ոչինչ չի եղել»։ Թոմին ակամայից ժպտաց, իսկ աչքերը կրկին արցունքով լցվեցին։ Վազեց ննջարան վերցրեց մի թղթի կտոր ու ինչ-որ երկտող գրեց, ապա վերցրեց մի քանի հագուստ և ուսապարկը գցելով մեջքին, շտապեց դուրս։ Վազում էր աղջիկը, վազում էր, կարծես անազատությունից փախչող ձաքուկ լիներ։ Ընկնում էին արցունքները անդադար ու ամեն կաթիլի հետ շշնջում էր ինչ-որ բառեր։ Կտրուկ կանգ առավ, հեռվում երևում էր մեկը, ճանաչեց աղջիկը ու արագ վազեց դեպի նա։ Մայրամուտի վերջին շողերի հետ նրանք գրկախառնվեցին, արևի վերջին շողերի հետ թողնելով հուշեր՝ անցա՜ծ-գնացած։ Տղան ամուր գրկել էր աղջկան, շնչում էր բույրը, միաժամանակ լսելով աղջկա գնալով արագացող շնչառությունը։
-Թոմի սիրում եմ քեզ, չէ սխալվեցի՝ ես խենթանում եմ քեզ համար։ Աղջիկը կարմրեց, նա կրկնակին էր ասում, փոխարենը հոգում։
-Ամաչկոտ աղջիկ երբեք չասացիր ինձ այդ բառերը։
-Ես…,-աղջկա ձայնը կուլ գնաց արցունքների մեջ,-… ։
-Վերջ, վերջացավ ամեն ինչ։ Մոռացի անցյալդ ապրի ներկայով։
Թոմին նստեց հատակին, իսկ տղան հետևեց նրան բռնելով ձեռքը։ Լուռ էին, միայն քամու թեթև շշուկն էր լսվում, որը իր հետ տանում էր աղջկա գանգուր վարսերը։ Տղան մոտեցավ նրան, սկսեց սրբել արցունքները։
-Դե վերջ, եթե սիրում ես ինձ մի լացիր։
Այս խոսքերը նրան ստիպեցին էլ ավելի ուժգին լաց լինել, նա սկսեց հեկեկալ։ Տղային այլ անելիք չէր մնացել։ Նա ավելի մոտեցավ աղջկան, մի ձեռքով բռնեց նրա նուրբ ու փոքրիկ ձեռքերը։ Մյուս ձեռքով շոյում էր նրա գանգուր վարսերը, ապա սրբեց աղջկա արցունքները։ Բռնեց ծնոտից ու շրթունքները հպեց աղջկա դողացող շրթունքներին։ Գիշերը գրկել և սքողել էր նրանց՝ երկուսին։ Որովհետև մաքուր ու պարզ էր նրանց սերը։ Ու միայն գիշերը գիտի թե ինչերի են պատրաստ նրանք երկուսով։ Անձրևը նորից դադարեց, համբույրից հետո միայն, երբ երջանկությամբ լցվեց նրանց հոգին։ Մեկ ամիս անց…նրանք նույն տեղում պառկած էին, սակայն երկու բան էր փոխվել, հողը, որի վրա պառկած էին թաց չէր այլևս, իսկ մյուս փոփոխությունը աղջկա կրծքի տակ շնչում ու վայելում էր ծնողների անսահման սիրո ու երջանկության ամեն վայրկյանը…

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s