Նախադպրոցական հոգեբանություն · Ընդհանուր

*Երևակայություն*

Երևակայություն- հիշողության մեջ կուտակված մտապատկերներից նոր մտապատկերներ և նրանց նոր զուգորդություններ ստեղծելու և այդ եղանակով անձի համար նշանակալից խնդիրների լուծումներ որոնելու ներհոգեկան պրոցես: Երևակայությունը մարդու  ստեղծագործական աշխատանքի անհրաժեշտ մեխանիզմներից է և հատկապես ակտիվորեն է գործում այն դեպքում, երբ մարդը հայտնվում է անորոշության վիճակում, պրոբլեմային իրադրության մեջ: Երևակայությունը գիտելիքները դարձնում է կիրառելի խնդիրներ լուծելու ժամանակ և կարևոր է փորձ ձեռք բերելու և սովորելու գործընթացի համար։

Երևակայությունը “թաքնված” պատկերների կամ զգացողությունների ձևավորում է, որոնք տեղի են ունենում առանց որևէ մեկի իմացության։ Անհատը կարող է երևակայել՝ ըստ տրամադրության, որը կարող է լավ կամ վատ լինել՝ կախված իրավիճակից։ Որոշ մարդիկ երևակայում են, որպեսզի դուրս գան լարվածությունից կամ մռայլ տրամադրությունից։ Այն ընդունված է համարել ներքին կարողություն և մտքում շրջակա միջավայրի ընկալման զգացումից բխած տարրերից մասնակի կամ ամբողջական անձնական ոլորտներ ստեղծելու գործընթաց։ Այս տերմինը տեխնիկապես կիրառվում է հոգեբանության՝ մեջ մտքում ինչ որ բան վերականգնելու գործընթացի համար՝ ընկալվող առարկա կամ պատկեր, որը նախկինում եղել է իմաստային ընկալման մեջ։ Քանի որ այս տերմինի նմանատիպ կիրառումը հակասում է սովորական լեզվին, որոշ հոգեբաններ նախընտրել են այն նկարագրել որպես “պատկերում” կամ “պատկերներ”, կամ խոսել դրա մասին որպես “վերարտադրողական” -ի՝ ի տարբերություն “արտադրողական” կամ “կառուցողական” երևակայության։

Երևակայության ակտիվության գործընթացները հարուստ են ու բազմազան: Երևակայության տեսակներն են՝

  • ոչ կամածին  երևակայությունը  առաջանում է ինքնաբերաբար, անկախ մարդու կամքից և գիտակցական ցանկությունից
  •  կամածին  երևակայությունը  առաջանում է մարդու գիտակցական ցանկությամբ՝ պրոբլեմային իրադրություններում լուծումներ գտնելու համար:
  • ակտիվ երևակայությունը  մարդուն մղում է ակտիվ նպատակադրումների և գործողությունների: Ակտիվ երևակայության արդյունքները մարդը փորձում է իրագրծել կյանքում այն դառնում է աձի գոծունեության, նրա իրական վարքի վրա նկատելի կողմնորոշող ազդեցություն ունեցող ներքին գործոն:
  • երազանք՝ գիտակցորեն ու նպատակադրված կերպով ցանկալի ապագայի պատկերի ստեղծում: Երազանքը ուղղություն է հաղորդում մարդու ակտիվությանը և դժվարությունների հաղթահարմման ներքին պայման հանդիսանում:
  • պասիվ երևակայությունը  մարդուն չի մղում ակտիվ գործողության և մնում է որպես ներհոգեկան ինքնանպատակ ակտիվություն: Պասսիվ երևակայությունը դիտվում է անուրջների, զգայախաբությունների և երազների ձևով:
  • Վերարտադրական երևակայության դեպքում մենք ինքնաբեաբար կամ եբեմն էլ կամածին կերպով ձգտում ենք մտքով տեսնել, պատկերացնել այն մարդկանց, իրերն ու իրադարձություննրը, որ նկարագրել է հեղինակը, այսինքնէ վերարտադրել երևակայության այն գործընթացները, որ նա ունեցել է իր ստեղծագործությունը գրելիս:
  • Ստեղծագործական անվանում են երևակայության այն տեսակը, որի շնորհիվ ստացվում են իմացական նոր արդյունքներ՝ մտապատկերներ, դրանց զուգորդություններ, վարկածներ ու կռահումներ: Այսպիսի երևակայությունը անձի ինքնուրույնության և ինքնատիպության դրսևորման ոըղիներից մեկն է: Ստեղծագործական երևակայությունը պարզապես չի վերարտադրում այն, ինչ տրված է եղել մարդու ընկալումներում, այն հեռանում է անմիջականորեն տրվածից, ստեղծում է նոր, ոչ ակնհայտ արդյունքներ, բայց երևակայության այդ թռիչքի վերջնական նպատակը իրականության ավել խոր իմացությունն է:

Երևակայությունն ընթանում է շնորհիվ համադրման հետևյալ եղանակների՝

  1. Ագլյուտինացիա/ կցականություն— Մարդն ամենատարբեր ձևերով համադրում է կյանքում չմիացվող առարկաներից, առանձին հատկությունների կազմավորված մտապատկերներ և ստեղծում համակցվող մտապատկերներ: Օրինակ՝ ջրահարսը, կենտավրոսը:
  2. Հիպերբոլիզացիա/ չափազանցում— Այս ձևին բնորոշ է ոչ միայն մեծացումն ու փոքրացումը, այլ նաև առարկայի մասերի թվական փոփոխությունն ու տեղաշարժը: Օրինակ՝ յոթ գլխանի վիշապը:
  3. Սրում— Մարդը վերցնում է առանձին մի մասը և այն դարձնում տիրապետող: օրինակ ծաղրանկարները:
  4. Տիպականացում-Մարդն առանձնցնում է էականը, որը կրկնվում է մի շարք մարդկանց մեջ, միանման փաստերում:
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s