Հայոց լ. և խոսքի մշակույթի հիմունքներ · Գրականություն · Ընդհանուր

Հանդիպում հարազատի հետ՝ Ռոլանդ Շառոյան

28117691_437107213412609_403031010_n[1]

Երբ գիրքը վերցնում ես ձեռքդ ու սկսում ընթերցել, մտքերդ ու զգացմունքներդ ձուլվում են գրքին։ Ու հոգուդ խորքում զգում ես, որ Գրողը արդեն հարազատ է դարձել քեզ, հարազատ, ինչպես իր գրվածքները։ Չեմ ուզում պատումս զուտ վերլուծական ընկալեք, ես ուզում եմ ձեզ ներկայացնել իմ ողջ մտքերն ու տպավորությունները՝ այսօրվա հանդիպման հետ կապված։ Բարի է պարոն Ռոլանդը ու շատ խորը։ Խոսում է, ու ես իր ամեն բառից տեղափոխվում եմ մեկ այլ աշխարհ, իմ մտքերի հետ։ Խոսեց գրեթե բոլոր գրողներից՝ Թումանյանից, Տերյանից, Բակունցից, Չարենցից։
— Տերյանի լեզուն մայրական է, Չարենցինը՝ հայրական,- ասաց պարոն Ռոլանդը։ Ես, իհարկե, հասկացա, թե ինչ նկատի ուներ նա։
Ես նրա մեջ նկատեցի մարդկային մի առանձին տեսակ, որ ուրիշ էր․․․
Թոռնիկի մասին բանաստաղծություն էր գրել, սիրուն էր ու տարբեր, բառերը նույնն էին, մտքերն էին տարբեր։
— Առօրյան գրականության մեջ է,- ասաց ու բացատրեց,- առօրյայից է ստեղծվում գրականությունը։ Իրոք որ, ապրածդ օրերի մտքերն ու զգացմունքները հավաքվում են սրտիդ մեջ, իսկ հետո սիրտդ, այլևս չդիմանալով, հրամայում է գլխիդ, որ հանես դուրս դրանք։ Իսկ գրողը այդ ամենը հանձնում է սպիտակ ու մաքուր թղթին, որը մարդկանց ձեռքերի հպումներից ժամանակի ընթացքում կորցնում է իր սպիտակ գույնը, բայց միշտ իր մեջ պահում է այն բառերը, որ ժամանակին պատմել է նրան գրողի սիրտը։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s