Նախադպրոցական հոգեբանություն · Ընդհանուր

Ընկալում

Ընկալում (ըմբռնում) (լատ.՝ perceptio՝ «պերցեպցիա»), զգայական իմացության ձև։ Առարկաների հետ փոխներգործության ընթացքում մարդու հոգեկանում առաջացած ամբողջական պատկեր։ Ընկալումը զգայության հետ աշխարհի իմացության ելակետն է, ինֆորմացիայի ընդունման ու մշակման պրոցեսների բարդ համակարգը։ Ընկալումը պասսիվ հայեցողություն չէ, այլ ակտիվ գործունեություն է։ Հետազոտական գործողություններ կատարելով, անձը հոգեկանում ստեղծում է օբյեկտի նմանակը կամ մոդելը, որը սուբյեկտիվ է, կոչված է արտացոլել իրականությունը։ Ընկալումը նաև ամբողջական և կառուցվածքային մոդել է։ Ընկալումը իմացության երկու մակարդակների՝ զգայական արտացոլման ու վերացական մտածողության յուրահատուկ կապող օղակն է։ Ընկալումը առարկայական է, այսինքն՝ ընկալման պատկերին համապատասխանում է որոշակի օբյեկտ։ Եթե այդպիսի օբյեկտ չկա, ուրեմն գործ ունենք հալյուցինացիայի հետ, իսկ եթե առարկաների հատկություններն աղճատված են ներկայանում, գործ ունենք պատրանքների (իլյուզիաների) հետ։

Ընկալման պրոցեսի հոգեբանական մեխանիզմներն առավելապես ենթագիտակցական բնույթ ունեն, իսկ գիտակցվում են միմիայն դրանց արդյունքները՝ ամբողջական պատկերները։ Կենսափորձի, գիտելիքների ազդեցությունը ընկալման ակտուալ գործընթացի վրա կոչվում է ապերցեպցիա։ Ընկալման վրա մեծ է անձի դիրքորոշման ազդեցությունը, մանավանդ երբ անհրաժեշտ է ընկալել ու գնահատել մարդուն։ Ապերցեպցիայի և դիրքորոշումների ազդեցության հետևանքով ընկալումը դառնում է ընտրողական (սելեկտիվ)։

Ընկալման առանձնահատկությունն

  • Առարկայնություն. ընդունակություն է արտացոլելու շրջապատող առարկաները և երևույթներն առանձին-առանձին։ Ընդ որում, առարկայնությունը ընկալման բնածին հատկություն չէ։ Վերջինիս ծագումը և կատարելագործումը կատարվում է օնտոգենեզում՝ սկսած երեխայի կյանքի առաջին տարուց։ Այն ձևավորվում է շարժումների հիման վրա, որոնք ապահովում են առարկայի կապը, շփումը երեխայի հետ։ Այդպիսի շարժումներ են ձեռքերի շարժումները առարկաները շոշափելիս, աչքերինը՝ հայացքով հետևելիս։ Շարժողական բաղադրիչը բնորոշ է նաև այլ մոդալությամբ ընկալումներին. օրինակ՝ ձայն լսելով կամ հոտ զգալով՝ մենք կատարում են կողմնորոշիչ շարժումներ գրգռիչի աղբյուրի նկատմամբ։ Սակայն վերջինս հաճախ չեն գիտակցվում մարդու կողմից։
  • Ամբողջականություն. Ի տարբերություն զգայության, որն արտացոլում է առարկային առանձին հատկանիշները, ընկալումը տալիս է առարկայի ամբողջական պատկերը։ Այն հիմնված է առարկայի առանձին հատկանիշների վերաբերյալ տարբեր զգայություններից ստացված ինֆորմացիայի ընդհանրացման վրա։ Նույնիսկ ընկալվող օբյեկտի առանձին հատկանիշնեերի ոչ ամբողջական արտացոլման դեպքում կատարվում է ստացված ինֆորմացիայի մտածական վերակառուցում մինչև առարկայի ամբողջական պատկեր։
  • Կառուցվածքայնություն. ընկալումը զգայությունների ուղղակի համագումար չէ։ Մենք ընկալում ենք զգայություններից վերացարկված կառուցվածք, որը ձևավորվում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում։
  • Հաստատունություն. առարկայի որոշակի հատկանիշների համեմատական հաստատունությունն է ընկալման պայմանների փոփոխության դեպքում։ Այս հատկությունը որոշակի չափով դրսևորվում է առարկային ձևի, չափի, գույնի, մեծության տեսողական ընկալման դեպքում։ Օրինակ՝ գույնի ընկալումը հաստատուն է լուսավորության պայմանների փոփոխության դեպքում, կամ միևնույն մարդու հասակը թե 3մ, թե 10մ հեռավորության վրա ընկալվում է ամփոփոխ, թեև ցանցաթաղանթի վրա այդ մարդու պատկերի չափերը տարբեր են տարբեր հեռավորությունների վրա։ Առանց հաստատունության՝ մարդը չի կարող կողմնորոշվել շարունակ փոփոխվող աշխարհում։
  • Ապերցեպտիվություն. ընկալումը կախված է ոչ միայն գրգռման բնույթից, այլև հենց սուբյեկտից։ Սա նշանակում է, որ ընկալման վրա մեծ ազդեցություն են թողնում մարդու նախկին փորձը, գիտելիքները։ Հենց դա է պատճառը, որ նույն առարկական տարբեր կերպ է ընկալվում տարբեր մարդկանց կողմից։
  • Իմաստավորվածություն. ընկալվող ինֆորմացիայի իմաստավորումը կարելի է ներկայացնել կառուցվածքային-տրամաբանական սխեմայով։ Առաջին փուլում տեղի է ունենում ինֆորմացիայի հոսքից ընկալման օբյեկտի առանձնացում։ Երկրորդ փուլում հիշողության մեջ փնտրվում է նման հատկանիշների կոմպլեքս, որով կարելի է նույնականացնել առարկան։ Երրորդ փուլում ընկալված առարկան դասվում է որոշակի կատեգորիայի մեջ։ Չորրորդում՝ ձևավորվում է ընկալված առարկայի վերջնական, ամբողջական պատկերացում։
  • Ընտրողականություն. ժամանակի յուրաքանչյուր պահին մենք ընկալում ենք կամ մեկ կամ առարկաների որոշակի խումբ, երբ մյուս օբյեկտները դառնում են մեր ընկալման ֆոնը։ Այսինքն՝ շրջապատող աշխարհի բազմազանությունից մենք ընտրում ենք այն առարկաները, որոնք պետք է արտացոլենք։ վերջինս կապված է նաև մեր զգայական արտացոլման և ուշադրության հետ։
  • Ընդհանրացվածություն. վերջինս նշանակում է յուրաքանչյուր պատկերի դասումը առարկաների որոշակի կատեգորիայի մեջ, որոնք ունեն անվանում։ Այստեղ արտացոլվում է ոչ միայն լեզվի, այլև մարդու որոշակի փորձի ազդեցությունը։ Ընկալման պատկերը, պահպանելով իր առանձնահատկությունը, դասվում է առարկաների որոշակի համագումարի մեջ, այսինքն՝ դասակարգվում է։ Հենց դասակարգումն է ապահովում օբյեկտի ճանաչումը՝ անկախ նրա հատկությունների և աղավաղումների։ Ընդհանրացվածության շնորհիվ կարելի է տալ առարկայի չընկալված հատկանիշները։

Ընկալման բոլոր առանձնահատկությունների միջև առկա է ֆունկցոնալ նմանություն։ Եթե ընկալումը չունենար այսպիսի հատկություններ, ապա շրջակա միջավայրին մեր ադապտացիայի հնարավորությունը կլիներ անհամեմատ ցածր։ Ընկալման այսպիսի կազմակերպվածությունը թույլ է տալիս ադեկվատ հարաբերվել շրջակա միջավայրի հետ։ Ընկալման առանձնահատկությունները բնածին չեն և զարգանում են մարդու կյանքի ընթացքում։

Ընկալման անհատական տարբերություններ

Ընկալումը մեծամասամբ կախված է անհատի առանձնահատկություններից։ Մեր գիտելիքները, հետաքրքրությունները, դիրքորոշումները, հուզականությունը ազդում են օբյեկտիվ իրականության ընկալման վրա։ Քանի որ մարդիկ տարբերվում են իրենց անհատականությամբ, ուստի կարելի է ասել, որ գոյություն ունեն ընկալման անհատական տարբերություններ։

Անկախ ընկալման անհատական տարբերությունների բազմազանության՝ կարել է առանձնացնել դրանց որոշակի տեսակներ, որոնք բնորոշ են ոչ թե մեկ մարդու, այլ մարդկանց որոշակի խմբերի։

  • Ընդհանրական կամ սինթետիկ տեսակ. այսպիսի առանձնահատկություն ունեցող մարդկանց մոտ առկա է առարկայի ընդհանուր տպավորություն, ընկալման ընդհանուր բովանդակություն, ընկալման ընդհանուր հատկություններ։ Այսպիսի մարդիկ քիչ են ուշադրություն դարձնում մանրամասնություններին։ Նրանք չեն առանձնացնում դրանք դիտավորյալ, իսկ եթե նույնիսկ ընկալում են, ապա ոչ միանգամից։ Մանրամասնությունները տեսնելու համար նրանք պետք է իրենց առջև դնեն հատուկ խնդիր, որի լուծումը մեծ աշխատանք է պահանջում։
  • Վերլուծական տեսակ. այսպիսի մարդիկ, ընդհակառակն, ուշադրություն են դարձնում մանրամասնություններին։ Հենց դրանց է ուղղված նրանց ընկալումը։ Ընկալված առարկայի ամբողջությունը, ընդհանրական իմաստը նրանց համար հետին պլանում է։ Նրանց պատմությունները միշտ հարուստ են մանրամասն նկարագրություններով, որոնց կողքին հաճախ ամբողջի իմաստը կորչում է։
  • Նկարագրական կամ պարզաբանման տեսակ. առաջին տեսակին պատկանող մարդիկ սահմանափակվում են տեսածի կամ լսածի փաստային կողմով, չեն փորձում բացատրել ընկալված երևույթի էությունը։ Երկրորդ խմբի մարդիկ չեն բավարարվում ընկալածով, միշտ ձգտում են բացատրել տեսածը կամ լսածը։
  • Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ տեսակ. օբյեկտիվ տեսակի համար բնորոշ է իրականության հետ համեմատաբար բարձր համապատասխանությունը։ սուբյեկտիվ տեսակին պատկանող մարդիկ դուրս են գալիս ընկալածի փաստացի սահմաններից և ներդնում իրենց սուբյեկտիվ տպավորությունները, վերաբերմունքը։ Նրանք ավելի շատ խոսում են իրենց զգացածի և մտածածի մասին։

Ընկալման անհատական կարևոր տարբերություն է դիտողականությունը։ Դա ընդունակություն է առարկաների մեջ ընկալելու քիչ նկատելի գծեր՝ հաշվի առնելով նաև ընկալման արագությունը։ Այն բնորոշ է ոչ բոլոր մարդկանց և ոչ նույն մակարդակով։ Հետաքրքրասիրությունը դիտողականության զարգացման համար կարևոր գործոն է։ Խոսելով դիրողականության մասին՝ ընդունված է առանձնացնել դիտավորյալ (կանխամտածված) և ոչ դիտավորյալ (ոչ կանխամտածված) ընկալման տեսակներ։ Առաջինի դեպքում մենք առաջնորդվում ենք նախօրոք դրված նպատակով։

Դիտողականության անհատական տարբերությունները պայմանավորող գործոններից մեկը տեսողական վերլուծչի կառուցվածքային-ֆունկցիոնալ տարբերությունն է, ինչն ազդում է տեսողության սրության վրա։ Ընդ որում, դիտողականության զարգացման համաչ ոչ այնքան կարևոր է տարիքը, որքան մարզումը։

Ընկալման փուլեր

  • Ընկալման սկիզբ. այն պահին, երբ ընկալվող օբյեկտը մեր տեսողական դաշտում է, ակնաբյուրեղի միջոցով կիզակետվում է ցանցաթաղանթի վրա։ Այս գործընթացի էությունը կայանում է ցանցաթաղանթի ակտիվ գործունեության մեջ։ Այսինքն՝ տեղի է ունենում ընկալման ֆիզիոլոգիական հարմարեցում, ընդ որում ոչ պայմանառեֆլեկտորային մակարդակում։
  • Այս փուլի համար բնութագրական է բավարար ինֆորմացիայի կուտակում։ Օբյեկտից եկող ազդանշանների ամբողջական արտացոլում ցանցաթաղանթի վրա։
  • Ինֆորմացիայի փոխանցում. գործընթացի մեջ ներառվում է տեսսողական նյարդըմ որի միջոցով ցանցաթաղանթի ինֆորմացիան անցնում է դեպի գլխուղեղ։
  • Ինֆորմացիան հասնում է գլխուղեղի համապատասխան կենտրոն և տարածվում՝ ընդգրկելով նոանոր կենտրոններ։
  • Գլխուղեղի կողմից ստացված ինֆորմացիայի հետազոտում։ Սա այն փուլն է, երբ ուղղակի գնահատվում է ազդանշանը որակական մակարդակոմ։ Այս փուլում գլխուղեղն ընտրում է՝ շարունակել հետազոտել այդ օբյեկտը, թե ուշադրությունը շեղել այլ առարկայի վրա։ Այսինքն՝ գլխուղեղը դրսևորում է իր վերաբերմունքը ստացված ազդանշանի նկատմամբ՝ առանց հասկանալու, թե ինչ տեսակի օբյեկտ է ընկալվում։
  • Ազդանշանի դասակարգում վերացարկման մակարդակում։ Առարկայի ընդհանուր տեսակի որոշումը տեղի է ունենում համակարգային մակարդայում։
  • Առարկայի դասակարգումը օբյեկտային մակարդակում։ Գլխուղեղում ակտիվանում են նոր կենտրոններ՝ ներառյալ հիշողության շրջանները,, որոնք ներառում են ինֆորմացիա տվյալ ընկալվող առարկային հետ ընդհանուր գծեր ունեցող այլ առարկաների մասին։ Այս ծավալային աշխատանքից հետո տրվում է եզրահանգում այս առարկայի մասին։
  • Որոշման ընդունում՝ շարունակել կամ դադարեցնել օբյեկտի հետազոտումը։ Այստեղ կարող ենք խոսել բանականության կամ գիտակցության մասին, քանի որ տեղի է ունենում գիտակցական ընտրություն մտածողության մակարդակում։ Այս փուլը շատ կարևոր է ընկալման գործընթացում։ Այն հեռացնում է հենց ընկալման սկզբում ոչ անհրաժեշտ ինֆորմացիան։
  • Օբյեկտի անհատականացում, այսինքն՝ սկսվում է օբյեկտի մանրամսն հետազոտում՝ նրա առանձնահատկություններով։
  • Օբյեկտի ներառում անհատական փորձի մեջ։ Դասակարգված օբյեկտը իր հատկանիշներով հիշվում է գլխուղեղի կողմից։
  • Օբյեկտին սուբյեկտիվ բնութագրերի շնորհում։ Այսինքն՝ որոշվում է ընկալողի վերաբերմունքը օբյեկտի նկատմամբ։

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s