Մանկական գրակ. և հայ. ժող. բանահյուսություն · Ընդհանուր

Փեսայի ծնողների “մենամարտը” կորսված ավանդույթ

Ոչ շատ վաղ անցյալում Գորհայք գյուղում տեղի ունեցող հարսանիքների ժամանակ պարտադիր կատարվում էր հումորային զվարճալի ու ամենադիտարժան պարը: Դա գրեթէ թատերականացված տեսարան էր, տեղի էր ունենում փեսայի օջախում արդեն հարսի ու նրա հարազատների ներկայությամբ. իբրև փնտրում էին փեսայի ծնողներին ու գտնելով մեկին՝ սեղանատանից, մյուսին՝ թոնրատնից, հրելով, հրմշտելով բերում և կանգնեցնում էին պարասրահի կենտրոնում:

  • wed-12
  • Без названия
  • 3

Ներկաները շրջան էին կազմում: Երաժիշտները այդ պահի համար հատուկ պարեղանակն էին նվագում, որը ընթացքում դառնում էր խրոխտ ու մարտական: Սկզբում փեսայի ծնողները ձևական չեմուչումից հետո սկսում էին պարել նախ հանգիստ ու խաղաղ, բայց կարծես միմյանցից “խռով”, հետո քիչ-քիչ, պարեղանակի ռիթմերի արագացմանը համապատասխան՝ պարը թեժանում էր: Ամուսինները շրջանաձև պտտվում էին, կարծես հարձակվում էին միմյանց վրա, խույս տալիս ու կրկին խոյանում, հետո սկսում էին քաշքշել, հրել, իբրև ջանում էին միմյանց տապալել: Եվ այդ ամենը զուռնա-դհոլի կատաղի նվագի, հարսանքավորների գոռում-գոչյունների, կողմերին խրախուսելու, ոգևորելու անզուսպ բացականչությունների ներքո: Փեսայի մայրը, հավանաբար, իրական պայքար էր մղում ամուսնուն իր ուժը ցույց տալու և նրան գետնին տապալելու համար. չէ՞ որ դա իրեն արտոնված էր, իսկ փեսայի հայրը պետք է ձևացներ, որ իր ուժերից վեր է կնոջը հաղթելը: Քիչ անց արդեն ներկաներից ոմանք միջամտում էին՝ ցույց տալով, որ զսպում են կնոջը և օգնում են ամուսնուն: Ի վերջո, “հաշտություն” էր կնքվում, պարեղանակը փոխվում էր, “քաղցրանում”, ընդհանուր ծափողջյունների ներքո կողմերը հարազատների հետ պարում էին ուրախ ու երջանիկ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s