Նախադպրոցական հոգեբանություն · Ընդհանուր

Զգայություններ

Արտաքին աշխարհն ու ինքն իրեն մարդն արտացոլում է այն հոգեկան գործընթացների օգնությամբ, որոնք կոչվում են իմացական: Այս հասկացությամբ ընդգրկվում են զգայությունները, ընկալումը, հիշողությունը, մտածողությունը և երևակայությունը:

Իմացությունը սկսվում է զգայություններից: Ե՛վ կենդանական աշխարհի զարգացման մեջ, և՛ երեխայի հոգեկան օնտոգենեզում զգայություններն օբյեկտիվ իրականության արտացոլման գենետիկական առաջին ձևերն են:

Զգայությունը հոգեկան արտացոլման տարրական մակարդակն է և առաջանում է զգայարանների վրա արտաքին աշխարհի կամ օրգանիզմի ներքին միջավայրի ֆիզիկական ու քիմիական գործոնների ազդեցության տակ: Զգայությունների շնորհիվ մարդը գիտելիքներ է ստանում առարկայի առանձին հատկությունների մասին:

Դեռ հին հույներն են տարբերել հինգ զգայարանները և դրանց համապատասխանող՝ տեսողական, լսողական, շոշափելիքի, հոտառական և համի զգայությունները: Ժամանակակից գիտությունը զգալիորեն լայնացրել է պատկերացումը մարդու զգայությունների մասին: Ներկայումս  հաշվվում են մոտ երկու տասնյակ տարբեր անալիզատորական համակարգեր, որոնք արտացոլում են օրգանիզմի վրա արտաքին և ներքին միջավայրի ունեցած ներգործությունները:

Զգայությունը` տարրական իմացական գործընթաց է, առարկաների առանձին հատկանիշների արտացոլումը մարդու հոգեկան աշխարհում։

               Զգայությունների դասակարգումը

էքստերոցեպտիվ զգայությունները  մարդուն տեղեկություն են տալիս իր մարմնից դուրս գտնվող երևույթների ու գործընթացների մասին՝ նրան կապելով արտաքին աշխարհի հետ։
Էքստերոցեպտիվ  զգայությունները լինում են.
. կոնտակտային` 
երբ գրգռիչները ազդում են մարմնի մակերեսի կամ անմիջականորեն մաշկի տակ գտնվող ռեցեպտորների վրա (շոշափելիքի, համի)
դիստանտային` 
երբ գրգռիչները ազդում են զգայությունների վրա որոշակի տարածությունից (տեսողական, լսողական)
Հոտառական  
զգայությունները միջանկյալ դիրք են գրավում։ (կոնտակտ-դիստանտային են):

Ինտերոցեպտիվ զգայությունները  առաջանում են մարդու ներքին օրգաններում գտնվող ռեցեպտորների վրա գրգռիչների ազդեցությունից։

Պրոպրիոցեպտիվ զգայություններն  առաջ են գալիս, երբ գրգռվում են մկաններում և հոդակապերում տեղավորված հատուկ տեսակի ռեցեպտորները, որոնք ուղեղին տեղյակ են պահում մարմնի զանազան մասերի տարածության մեջ գրաված դիրքի մասին։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s