Ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դոպի որոշակի առարկաները կամ երևույթները։
Ուշադրության տեսակները
Արտաքին — մարդու հոգեկան գործունեությունը ուղղված է դեպի արտաքին աշխարհը
Ներքին — մարդու հոգեկան գործունեությունը ուղղված է դեպի իր ներաշխարհը
Ոչ կամածին — մարդը ինքնաբերաբար, իր կամքից անկախ ուշադրություն է դարձնում որևէ երևույթի վրա
Կմածին — մարդը կամքի լարումով իր հոգեկան գործունեությունն ուղղում է որևէ առարկայի կամ երևույթի վրա
Հետկամածին — ծնվում է որպես կամածին ուշադրություն և ապա հետաքրքրության շնորհիվ, դառնում ոչ կամածին
Ուշադրության հիմնական առանձնահատկությունները
Կենտրոնացում — արտահայտում է ուշադրություն կենտրոնացվածության աստիճանը տվյալ օբյեկտի վրա
Ծավալ — արտահայտում է առարկաների օբյեկտների այն քանակը, որոնք միաժամանակ կարող են ընդգրկված լինել ուշադրության ոլորտում և ընկալվել
Տեղափոխելիություն — մարդը գիտակցաբար իր ուշադրությունը մի օբյեկտից տեղափոխում է մեկ այլ օբյեկտի վրա
Բաշխում — միաժամանակ մի քանի օբյեկտներ ուշադրության ոլորտում պահելու և մի քանի գործ կատարելու հնարավորությունը
Կայունություն — արտահայտում է օբյեկտի վրա ուշադրության կենտրոնացվածության տևականությունը
Ցրվածություն — ուշադրությունը տևականորեն որևէ օբյեկտի վրա կենտրոնացնելու անկարողությունը