Նախադպրոցական հոգեբանություն · Ընդհանուր

Ի՞նչ է ուշադրությունը․․․

Հգեկան երևույթների մեջ ուշադրությունը հատուկ տեղ է գրավում. դա ինքնուրույն հոգեկան գործնթաց չէ և անհատի հատկությունների թվին չի պատկանում: Միաժամանակ ուշադրությունը միշտ ներառվում է մարդու գործունեության և իմացական գործընթացների մեջ և արտահայտում է անձի հետաքրքրություններն ու ուղղվածությունը: Ուշադրությունը հանդես է գալիս որպես հոգեկան գործունեության մի բնագավառ՝ այն գիտելիքների, հատկությունների ձեռք բերման և մարդու գործունեության արդյունավետության ապահովման անհրաժեշտ նախադրյալն է:

Ուշադրության առաջացման համար անհրաժեշտ է առանձնացնել օբյեկտը, կենտրոնանալ նրա վրա և վերանալ այլ գռգռիչներից: Ուշադրության օբյեկտը կարող է լինել ինչպես արտաքին աշխարհի առարկան, որին ուղղված է մարդու իմացական գործունեությունը, այնպես էլ իր ներաշխարհը, երբ մարդը խորասուզված է իր մտքերի, ապրումների մեջ կամ վերլուծում է ինչպես իր, այնպես էլ ուրիշների վարքն ու գործողությունները:

Ուշադրությունը՝ մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի որոշակի առարկաները կամ երևույթները:

 Ուշադրության տեսակները

  • արտաքին. մարդու հոգեկան գործունեությունը ուղղված է դեպի արտաքին աշխարհը
  • ներքին. մարդու հոգեկան գործունեությունը ուղղված է դեպի իր ներաշխարհը
  • ոչ կամածին. մարդը ինքնաբերաբար, իր կամքից անկախ ուշադրություն է դարձնում որևէ երևույթի վրա
  • կամածին. մարդը կամքի լարումով իր հոգեկան գործունեությունն է ուղղում որևէ առարկայի կամ երևույթի վրա
  • հետկամածին. ծնվում է որպես կամածին ուշադրություն և ապա, հետաքրքրության առաջացման շնորհիվ, դառնում ոչ կամածին:

Ուշադրության հիմնական առանձնահատկությունները

  • կենտրոնացում. արտահայտում է ուշադրության կենտրոնացվածության աստիճանը տվյալ օբյեկտի վրա
  • ծավալ. արտահայտում է առարկաների, օբյեկտների այն քանակը որոնք միաժամանակ կարող են ընդգրկված լինել ուշադրության ոլորտում և ընկալվել
  • տեղափոխելիություն. մարդը գիտակցաբար իր ուշադրությունը մի օբյեկտից տեղափոխում է մեկ այլ օբյեկտի վրա
  • բաշխում. միաժամանակ մի քանի օբյեկտներ ուշադրության ոլորտում պահելու և մի քանի գործ կատարելու հնարավորությունը
  • կայունություն. արտահայտում է օբյեկտի վրա ուշադրության կենտրոնացվածության  տևականությունը
  • ցրվածություն. ուշադրությունը տևականորեն որևէ օբյեկտի վրա կենտրոնացնելու անկարողությունը:
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s