Մանկական գրակ. և հայ. ժող. բանահյուսություն · Ընդհանուր

Բանահյուսական քնարական ստեղծագործություններ

Հարսանեկան երգեր

Փեսայի գովք

Թագվոր, ի՞նչ բերեմ քեզ նըման,-
Քո կանաչ արև քեզ նըման.
Համասփյուռ ծաղիկ, որ կը ծաղկի,
Ծաղկեր քո արևուդ նըման:

Թագվոր, ի՞նչ բերեմ քեզ նըման,-
Քո կանաչ արև քեզ նըման.
Գիներբուկ ծաղիկ, որ կը ծաղկի,
Ծաղկեր քո արևուդ նըման:

Թագվոր, ի՞նչ բերեմ քեզ նըման,-
Քո կանաչ արև քեզ նըման.
Սիրուն մանուշակ, որ կը ծաղկի,
Ծաղկեր քո արևուդ նըման:

Թագվոր, ի՞նչ բերեմ քեզ նըման,-
Քո կանաչ արև քեզ նըման.
Գարնան վարդենիս, որ կը ծաղկի,
Ծաղկեր քո աևուդ նըման:

Հարսի գովքը

Կտուր-կտուր վարեցինք,
Մե սիրուն ախչիգ ճարեցինք.
Գնացինք, տեսանք քնած էր,
Վարթն երեսին փռած էր,
Գաթեն ծոցը փխլած էր,
Նուռը ջեբը փնջնած էր,
Խնձորը ձեռքը խածած էր,
Աբրեշում խալին փռած էր,
Ախչիգը վրեն քնած էր,
Օսկե ջամը կոռծած էր,
Էրծթե նռները շարած էր.
Ախչիգը թուխ էր` պաչեցինք,
Խնձորը փուխ էր` խածեցինք:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s