Հայոց պատմություն · Ընդհանուր

Երկաթե վարագույր

Երկաթե վարագույր, քաղաքական կլիշե, որը ակտիվ գործածության մեջ է մտցրել Ուինսթոն Չերչիլը՝ 1946թվականի մարտի 5-ի իր Ֆուլտոնյան ելույթում, որը խորհրդանշում է Սառը պատերազմի սկիզբը: Երկաթե վարագույր ասելով՝ նկատի է առնվել տեղեկատվական, քաղաքական և սահմանային այն արգելքը, որը ԽՍՀՄ-ն և այլ սոցիալիստականպետությունները մեկուսացրել է կապիտալիստական պետություններից:

Մեկուսացման քաղաքականությունը ունեցել է փոխադարձ բնույթ: Ըստ «Բրիտանիկա» հանրագիտարանի և արևմտյան մամուլի՝ վարագույրը ստեղծել է Խորհրդային Միությունը, իր ինքնամեկուսացման քաղաքականության շրջանակներում: Ըստ Խորհրդային մամուլի՝ երկաթե վարագույրը ԽՍՀՄ-ը մեկուսացնելու արևմտյան քաղաքականության արդյունքն է:

Երկաթե վարագույրը իր քարոզչական իմաստով օգտագործվել է դեռ Չերչիլից առաջ՝ Ժորժ Կլեմանսոյի (1919) և Յոզեֆ Գեբելսի(1945) կողմից: Ինչ վերաբերում է Խորհրդային Միության մեկուսացմանը, ապա այն սկսել էր դեռ 1917-1920 թվականներին: 1917 թվականին այս արտահայտությունն առաջին անգամ օգտագործեց ռուս փիլիսոփա Վասիլի Ռոզանովը, որը Հոկտեմբերյան հեղափոխության դեպքերը համեմատեց թատերական ներկայացման հետ, որից հետո «ճռռալով» ռուսական պատմության վրա իջավ երկաթե հսկայական վարագույրը: Խորհրդային Միության ինքնամեկուսացումն ուժգնացել է 1934-1939 թվականներին․

Երկաթե վարագույրն սկսեց քանդվել 1980-ականների վերջում ԽՍՀՄ-ի և արևմտաեվրոպական երկրների հրապարակայնության և բացության քաղաքականության արդյունքում: Երկաթե վարագույրի վերջնական անկման խորհրդանիշն է համարվում Բեռլինի պատի անկումը: Այս շրջանի պաշտոնական ավարտն է համարվում 1991 թվականի մայիսի 20-ը, երբ ԽՍՀՄ-ում ընդունվեց «ԽՍՀՄ-ից մեկնելու կարգի մասին» օրենքը:

Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի երկրների միջև նոր երկաթե վարագույրի առաջացումը և փոխադարձ մեկուսացումը սկսեց կրկին ուժգնանալ 2014 թվականին՝ Ուկրանիայում տեղի ունեցած դեպքերից հետո, երբ եվրոպական երկրների սանկցիաների արդյունքում Ռուսաստանը որոշեց ստեղծել նոր «երկաթե վարագույր»:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s