Առողջագիտություն · Ընդհանուր

Դեղորայք ընդունելու տարածված 6 սխալ

Երբ հիվանդը միանգամից մի քանի հզոր դեղ է ընդունում, դրանցից մի քանիսը  անցանկալի էֆեկտներ կարող են ունենալ:  Ինչպես հաղորդում է բժիշկ  Էլլեն Կամին Newsmax Health-ին՝տարեկան ավելի քան 1մլն. մարդ է հոսպիտալացվում դեղորայքի կողմնակի ազդեցությունների հետեւանքով: Ահա դեղորայքի ընդունման մի քանի տարածված սխալներ, որոնք կարող են վնաս հասցնել Ձեր առողջությանը.

1.Սխալ չափաբաժինը

Դեղորայքը տարբեր եղանակներով է ազդում երեխաների եւ մեծահասակների վրա: Մանկական դեղեր նշանակելիս հաշվի են առնում երեխայի քաշը: Անհրաժեշտ է իմանալ երեխայի ճիշտ քաշը, որպեսզի ճիշտ դեղորայք նշանակել:

2.Սխալ չափումները

Չպետք է օգտագործել խոհանոցային պարագաներ՝ թեյի կամ ճաշի գդալներ՝ հեղուկ դեղորայքի չափաբաժինը  որոշելու համար: Սովորաբար դեղորայքի փաթեթավորումը իր մեջ պարունակում է չափման գդալիկներ, բաժակներ եւ կաթոցիկներ, հենց որոնցով էլ պետք է չափել:  Հակառակ դեպքում սխալ  չափաբաժին կարող եք ընտրել, ասում է բժիշկ Կամին:

3.Հրահանգներին չծանոթանալը

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկանց 54%-ը ուշադրություն չի դարձնում հրահանգներին: Եթե Ձեր չկարդալու պատճառը վատ տեսողությունն է, այդ դեպքում հարցրե՛ք  Ձեր բժիշկին կամ դեղագործին:

4. Դեղի փոխազդեցության նախազգուշացումների անտեսումը

Ճիշտ բուժում նշանակելու համար բժիշկը պետք է տեղյակ լինի բոլոր այն պրեպարատների եւ կենսաակտիվ սննդային հավելումների մասին, որոնք Դուք ընդունում եք: Որոշ դեղեր փոխազդում են անգամ սննդի եւ ալկոհոլի հետ, դրա համար խնդրե՛ք Ձեր բժիշկին կամ դեղագործին մանրամասն բացատրել, թե երբ, քանի անգամ եւ ինչպես ընդունել դեղը:

5.Բուժումը կիսատ թողնելը

Որոշ պրեպարատներ, ինչպես օրինակ հակաբիոտիկները, արդյունավետ չեն կարող լինել, եթե ամբողջական բուժումը չստանաք: Բուժումը կտրուկ դադարեցնելու պատճառով հակաբիոտիկները կարող են լուրջ կողմնային բարդություններ առաջացնել: Օրինակ գլաուկոմայի ամբողջական բուժումը չստանալը ազդում է աչքի նյարդային թելերի վրա եւ անգամ կարող է հանգել կուրության:

6. Կուրորեն բժշկի նշանակումներին ենթարկվելը

Բժիշկներն անսխալ չեն: Նրաք  էլ են մարդիկ, եւ նրանք էլ կարող են սխալվել:

Նորից ու նորից ստուգե՛ք Ձեր նշանակումները: Դեղագործները նույնպես կարող են սխալվել,  ամեն դեպքում ավելի լավ կլինի, որ նախապատվությունը տաք բժիշկի  նշանակումներին:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s