Առողջագիտություն · Ընդհանուր

Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը

  1. Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները

    ՄԻԱՎ-ի փոխանցումը սեռական ճանապարհով

    • ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել առանց պահպանակի անգամ մեկ սեռական հարաբերության հետևանքով։
    • ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը մեծանում է մեծ թվով զուգընկերներ ունենալու դեպքում։
    • ՄԻԱՎ-ով վարակվելու առումով հետանցքային (անալ) հարաբերություններն առավել վտանգավոր են։ Դա պայմանավորված է նրանով, որ ուղիղ աղիքի լորձաթաղանթի կառուցվածքային առանձնահատկության պատճառով վիրուսն ավելի հեշտ է անցնում արյան մեջ։ ՄԻԱՎ-ով վարակման վտանգի ենթարկվում է ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ զուգընկերը։ Վարակման վտանգն ի հայտ է գալիս դեռևս մինչև սերմնաժայթքումը, երբ արտադրվում է ոչ մեծ քանակությամբ նախասերմնային հեղուկ, որում վիրուսի քանակը կարող է բավարար լինել վարակվելու համար։
    • Կանայք ավելի խոցելի են ՄԻԱՎ-ի նկատմամբ։ Տղամարդուց կնոջը վիրուսի փոխանցման հավանականությունը մոտ 3 անգամ ավելի մեծ է, քան՝ կնոջից տղամարդուն։ Դա պայմանավորված է նրանով, որ սեռական օրգանների լորձաթաղանթի մակերեսը կանանց մոտ ավելի մեծ է, սերմնահեղուկում էլ ՄԻԱՎ-ի խտությունը շատ ավելի բարձր է, քան հեշտոցային արտազատուկներում։ Կնոջ տարիքը նույնպես որոշակի նշանակություն ունի ՄԻԱՎ-ով վարակման հարցում։ ՄԻԱՎ-ի ներթափանցման համար ամենանպաստավոր գոտին արգանդի վզիկն է, որի լորձաթաղանթի վիճակն առավել նպաստավոր է դրա համար հատկապես մինչև 20 տարեկան և 45-ից բարձր տարիքի կանանց մոտ։ Արգանդի վզիկի էռոզիան, ներարգանդային պարույրները ևս ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող գործոններ են։
    • Սեռավարակների առկայությունը զգալիորեն բարձրացնում է ՄԻԱՎ-ով վարակման վտանգը։
    • Թլպատումը նվազեցնում է տղամարդու վարակվելու հավանականությունը։

    ՄԻԱՎ-ի փոխանցումը արյան միջոցով

    Արյան միջոցով վարակում տեղի է ունենում, երբ ՄԻԱՎ պարունակող արյունը ներթափանցում է օրգանիզմ լորձաթաղանթներից (աչքի, քթի, բերանի խոռոչի) կամ վնասված մաշկից (համարվում է, որ չվնասված մաշկը հուսալի պատնեշ է վիրուսի համար)։ Վիրուսը կարող է փոխանցվել զանազան բժշկական միջամտությունների ժամանակ, մասնավորապես դոնորական արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման, արհեստական բեղմնավորման ժամանակ, չախտազերծված ասեղների, ներարկիչների, բժշկական գործիքների օգտագործման ժամանակ, նաև դաջվածքներ կատարելիս։ Չախտազերծված ասեղների և ներարկիչների միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցումը լուրջ խնդիր է հատկապես թմրամիջոցների ներարկային օգտագործողների համար, որոնց շրջանում տարածված է թմրամիջոցների համատեղ գործածումը։ Այս դեպքում ՄԻԱՎ-ի փոխանցումը հնարավոր է ոչ միայն չախտազերծված ասեղների և ներարկիչների միջոցով։ Հենց թմրամիջոցն էլ կարող է լինել վարակի փոխանցման գործոն։ ՄԻԱՎ-ը կարող է ներթափանցել դրա մեջ, երբ ընդհանուր տարողությունից թմրամիջոց է վերցվում օգտագործված ներարկիչներով, երբ թմրամիջոցի պատրաստման ժամանակ օգտագործվում են ՄԻԱՎ-ով վարակված մարդու արյամբ աղտոտված ներարկիչներ, նաև այն դեպքում, երբ առանց ախտազերծման կրկնակի օգտագործվում են բաժակները, գդալները և ֆիլտրերը։ ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել թմրամիջոցի նույնիսկ մեկանգամյա ներարկման հետևանքով։

    ՄԻԱՎ-ի փոխանցումը ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային

    Մորից երեխային ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրելիս։ Այս ճանապարհով վարակի փոխանցման հավանականությունն առանց կանխարգելիչ միջոցառումների իրականացման տատանվում է 25-45%-ի սահմաններում։ Համալիր կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հնարավոր է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը նվազեցնել մինչև 1-2%։ ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները և հավանականությունը

    • հղիության ընթացքում՝ 5-10%,
    • ծննդաբերության ժամանակ՝ 10-20%,
    • կրծքով կերակրելիս՝ 10-15%։

    Հղիության ընթացքում վարակը փոխանցվում է պտղին ընկերքի միջոցով, երբ այն վնասվում կամ բորբոքվում է։ Նման դեպքերում ընկերքի պաշտպանական հատկությունները թուլանում են՝ հնարավորություն տալով, որ ՄԻԱՎ-ը ներթափանցի պտղի օրգանիզմ։ ՄԻԱՎ-ը կարող է պտղին փոխանցվել ութ շաբաթական հղիությունից սկսած, սակայն հիմնականում դա տեղի է ունենում հղիության ավելի ուշ շրջաններում։ Հղիության ընթացքում պտղի վարակվելու վտանգը կախված է մոր արյան մեջ ՄԻԱՎ-ի խտությունից, նրա ընդհանուր առողջական վիճակից։ Եթե մոր արյան մեջ ՄԻԱՎ-ի խտությունը բարձր է, երեխայի վարակման հավանականությունը մեծանում է։ Սեռավարակների, սակավարյունության, շաքարախտի, երիկամային հիվանդությունների առկայությունը, նաև թմրամիջոցների, ծխախոտի, ալկոհոլի գործածումը կարող են մեծացնել երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը։ Ծննդաբերության ժամանակ երեխան վարակվում է ծննդաբերական ուղիներով անցնելիս՝ մոր արյան, հեշտոցային արտազատուկների հետ շփման կամ դրանք կուլ տալու միջոցով։ ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը մեծանում է ծննդաբերական գործունեության խանգարումների, երկարատև (4 ժամից ավել տևող) անջուր շրջանի, ծննդաբերության ժամանակ արյունահոսությամբ ուղեկցվող մանկաբարձական միջամտությունների կիրառման (շեքահատում, պտղապարկի հատում և այլն) հետևանքներով։ Կրծքով կերակրվելիս երեխան կարող է վարակվել անմիջականորեն կրծքի կաթի միջոցով կամ պտուկների, հարպտուկային շրջանի մաշկի արյունահոսող վնասվածքներից մայրական արյուն կուլ տալու հետևանքով։ ՄԻԱՎ-ը կարող է ապրել և բազմանալ միայն կենդանի բջջի ներսում, իսկ բջջից դուրս այն կարող է գոյատևել շատ կարճ ժամանակ։ Ուստի, ի տարբերություն շատ վիրուսների, ՄԻԱՎ-ը չի կարող փոխանցվել օդի, ջրի, սննդամթերքի և կենցաղային առարկաների միջոցով։ Հետևաբար հնարավոր չէ ՄԻԱՎ-ով վարակվել ՄԻԱՎ վարակ ունեցողի հետ կենցաղային շփումների՝ ձեռքով բարևելու, գրկախառնվելու, ընկերական համբույրների ժամանակ, ընդհանուր սպասքից, անկողնային պարագաներից, հագուստից, սանհանգույցից օգտվելիս։ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում մոծակների կամ այլ կծող միջատների միջոցով։

  2. Ինչպես խուսափել ՄԻԱՎ-ով վարակվելուց
    ՄԻԱՎ վարակն այն հիվանդություններից է, որոնց ձեռքբերումը պայմանավորված է հիմնականում մարդկանց վարքագծով և կենսակերպով: Վարակվելուց խուսափելու համար պարզապես անհրաժեշտ է դրսևորել անվտանգ վարքագիծ. զերծ մնալ թըմրամիջոցներ ընդունելուց, օգտագործել մեկանգամյա օգտագործման կամ ախտազերծված ներարկիչներ, ասեղներ, խուսափել պատահական սեռական կապերից կամ մշտապես պահպանակ օգտագործել: Շատերը գիտեն այս մասին, սակայն կյանքը ցույց է տալիս, որ մարդիկ իրենց իմացածը ոչ միշտ են գործնականում կիրառում: Պատճառը հավանաբար այն է, որ մարդկանց մեծամասնությանը ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի վտանգը անձամբ իրենց պարագայում չափազանց անիրական է թվում: Նրանք ոչ միշտ են հետևում անվտանգ վարքագծի կանոններին` հուսալով, որ վարակն իրենց կշրջանցի: Նման մարդիկ պետք է իմանան, որ ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել առանց պահպանակի նույնիսկ մեկ սեռական հարաբերության, թմրամիջոցի ընդամենը մեկ ներարկման հետևանքով: ՄԻԱՎ-ով չվարակվելու համար պատասխանատու և անվտանգ վարքագիծ պետք է դրսևորի յուրաքանչյուր ոք, ով մտահոգված է իր առողջության պահպանմամբ:
  3. Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:
    Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հաստատել միայն հատուկ հետազոտության օգնությամբ: Այդ հետազոտությունը հիմնված է ՄԻԱՎ-ի նկատմամբ առաջացած հակամարմինների հայտնաբերման վրա: Հայտնաբերվելու համար բավարար քանակությամբ հակամարմիններ վարակվածների մեծ մասի արյան մեջ ի հայտ են գալիս վարակվելուց 3-6 ամիս հետո: Այդ ժամանակահատվածը կոչվում է ”ՙպատուհանի շրջան”: ”ՙՊատուհանի շրջանում” ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության արդյունքը բացասական կլինի: Սակայն արդեն իսկ այդ շրջանում վարակված մարդը կարող է վարակը փոխանցել ուրիշներին: Ուստի ՄԻԱՎ-ի վերաբերյալ պետք է հետազոտվել հնարավոր վարակման պահից առնվազն 3 ամիս հետո:
  4. Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով
    Այն մարդը ով հաճախ զբաղվում է անկանոն սեռական հարաբերություններով, թմրամոլերը և նորածին երեխան:
  5. Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հտազոտության արդյունքը ,,պատուհանի շրջանում,,
    Արյան մեջ վիրուսի առկայությունը կարելի է հաստատել միայն հատուկ հետազոտության օգնությամբ: Առավել լայնորեն կիրառվող հետազոտության միջոցով հայտնաբերում են ոչ թեանմիջականորեն վիրուսը, այլ դրա դեմ առաջացած հակամարմինները: Հակամարմինները սպիտակուցային բնույթի նյութեր են, որոնք իմունային համակարգն արտադրում է ի պատասխան օրգանիզմ ներթափանցած վիրուսի` այն չեզոքացնելու համար: Հայտնաբերվելու համար բավարար քանակությամբ հակամարմիններ արյան մեջ ի հայտ են գալիս վարակվելուց 3-6 ամիս հետո: Ժամանակաշրջանը, երբ հակամարմինների քանակությունը դեռևս բավարար չէ հայտնաբերման համար, կոչվում է «պատուհանի շրջան»: «Պատուհանի շրջանում» ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման հետազոտության արդյունքը կլինի բացասական: Սակայն արդեն իսկ այդ շրջանում վարակված մարդը կարող է վարակը փոխանցել ուրիշներին։
  6. Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա
    Այն քայքայում է մարդու օրգանիզմը:
  7. Որ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները
    արյան,
    սերմնահեղուկի,
    հեշտոցային արտազատուկների,
    մայրական կաթի միջոցով:
  8. Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ
    ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն կարելի է անցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում։
  9. Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշաններ
    1-10 տարի հետո:
  10. Վարակվելուց  որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը
    10-13 տարի հետո:
  11. ՁԻԱՀ –ի զարգացումն ինչի հետևանքով կարող է արագանալ:
    Եթե մարդը թմրամոլ է կամ հաճախ է զբաղվում սեռական հարաբերություններով:
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s