Առողջագիտություն · Ընդհանուր

Հասկացություն հիվանդությունների մասին

Մարդու օրգանիզմը անընդհատ գտնվում է արտաքին միջավայրի տարբեր գրգռիչների  ազդեցության տակ: Կյանքի ընթացքում  մարդը դրան հարմարվում է և այդ ազդակները նրա համար դառնում են սովորական: Սակայն եթե այդ ազդակներից որևէ մեկը ազդի չափազանց ուժգին, ապա օրգանիզմում կարող են առաջանալ հիվանդագին փոփոխություններ: Հիվանդությունը  օրգանզիմի կենսագործունեության խանգարումն է  որն  առաջանում է  ի պատասխան  արտաքին և ներքին  միջավայրերից  եկող արտակարգ  և ծայրահեղ  գրգռիչների ազդեցության: Հիվանդության ընթացքում տարբերում ենք 4 փուլ`
1.Թաքնված կամ լատենտ շրջան (ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ այս շրջանը կոչվում է ինկուբացիոն) -այս շրջանը ընդգրկում  է հիվանդագին ազդակի ազդեցությունից մինչև առաջին նշանների ի հայտ գալը: 
2. Նախանշանների շրաջն-սկսում է  հիվանդության առաջին ախտանիշներով և տևում է մինչև տվյալ հիվանդությանը բնորոշ ախտանիշների  ի հայտ գալը: Առաջին ախտանիշները սովորաբար  ընդհանուր են մի շարք  հիվանդությունների համար: Նրանք չէն բնորոշում  կոնկրետ  հիվանդություն: Այդ ախտանիշներից են` գլխացավ, գլխապտույտ, թուլություն, ախորժակի անկում, ջերմաստիճանի բարձրացում: Այս շրջանում հիվանդությունը չի ախտորոշվում: 



3.Հիվանդության բուռն զարգացման շրջան-այս շրջանը  սկսվում է  այն պահից, երբ ի հայտ են  գալիս տվյալ հիվանդության  բնորոշ ախտանիշներ: Այս շրջանում  հիվանդությունը  ճշգրիտ ախտորոշվում է:
4.Ելք-կարող է լինել `
ա) լրիվ ապաքինում
բ) մասնակի ապաքինում, երբ հիվանդությունը անցնում է խրոնիկական ձևի
գ) մահ-մահը օրգանիզմի ֆունկցիաների անվերադարձ դասավորումն է, տարբերում ենք  մահվան 3 փուլ` 
1.Ագոնյա կամ հոգևարք
2.Կլինիկական մահ
3.Կենսաբանական մահ
Հոգեվարքի  ժամանակ խանգարվում են օրգանիզմի  կենսական ֆունկցիաները, նյարդային գործունեությունը` շնչառությունը դառնում է անկանոն, ընդհատումներով,  սրտի աշխատանքը  թուլանում է, ջերմաստիճանը իջնում է, երբեմն լինում է գիտակցության կորուստ,  ռեֆլեքսները մարում են:
Այս շրջանը տևում է  մի քանի  րոպեից 2-3 օր: 
Կլինիկական մահ-այս շրջանում դադարում է կենսական ֆունկցիաները` շնչառությունը և արյան շրջանառությունը: Սակայն  օրգանիզմի հյուսվածքները դեռ չէն  մահացել, դեռևս  հնարավոր է վերակենդանացում: 
Կենսաբանական մահ-այս փուլում  օրգանիզմի հյուսվածքները մհանում են և վերակենդանացումը դառնում է  անհնար: Կլինիկական մահից հետո տարբեր հյուսվածքները տարբեր ժամանակ կարող են գոյատևել թթվածնային  քաղցի նկատմամբ ամենազգայունը գլխուղեղի կեղևի բջիջներն են, որոնք գոյանում են 5-10 րոպե, որից  հետո օրգանիզմը անվերադարձ մահանում է:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s