Հայոց պատմություն · Ընդհանուր

Թագավորներն այլ տեսանկյունից

Картинки по запросу Թագավոր

Աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ, 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, որոնց մեջ Տիգրանը գլխավոր հերոսներից է:Հայ կոմպոզիտորներից Տիգրան Մեծին անդրադարձել է միայն Տիգրան Չուխաջյանը: Տիգրան Մեծ արքան (մ.թ.ա. 95-55), հայոց ամենասիրելի, ամենափառաբանված հերոսներից է: Նրա անվան հետ են կապված հայոց փառքը, հայոց աշխարհակալության ծնունդը:
Տիգրան Երկրորդի հայրը` հայոց թագավոր Տիգրան Առաջինը (մ.թ.ա. 115-95), իր գահակալության սկզբում բախվեց հզոր պարթևական թագավորությանը, պարտվեց և ստիպված եղավ իր ավագ որդուն` Տիգրանին պատանդ ուղարկել պարթևաց արքունիք: Տիգրան արքայազնի կյանքի այդ շրջանի մասին քիչ բան է հայտնի. միայն այն, որ նա իր պատանդության մեջ ամուսնացել էր պարթևաց արքայադուստրերից մեկի հետ: Ունե՞ր նրանից զավակներ` հայտնի չէ: Մ.թ.ա. 95 թ. մահանում է Տիգրան Ա արքան: Նրա զավակներից Գուրասը Հայաստանում էր, սակայն ավագության կարգով գահը հասնում էր պատանդ Տիգրանին: Եվ հայոց ավագանին, պարթևական թագավոր Միհրդատ Երկրորդին զիջելով հայոց Յոթանասուն հովիտներ երկրամասը, արքայազն Տիգրանին ազատեց գերությունից ու բազմեցրեց հայոց գահին: Թվում էր` պարթևների համար հայոց գահի լավագույն թեկնածուն հենց Տիգրան Երկրորդն է, քանզի մեծացել էր պարթևական արքունիքում, յուրացրել նրանց բարքերը, ամուսնացել պարթև արքայադստեր հետ, և հետևաբար, Հայաստանը պիտի գտնվեր պարթևների գերիշխանության տակ: Սակայն պարթևների հաշվարկները սխալ էին:
Ֆրանսիացի արևելագետ Ռընե Գրուսեն այսպես է արտահայտվել Տիգրան Մեծի մասին. «Տիգրան թագավորը՝ այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, եթե մանավանդ նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով ինքնասպանության մղեց իր պետությունը, մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար»:

Թողնել մեկնաբանություն