Հայոց պատմություն · Ընդհանուր

Պատմությունը սովորողի աչքերով

Արշակունիների գահակալությունը Մեծ Հայքում: Արտաշեսյան արքայատան արական անդամների ընդհատումից հետո Հռոմեական կայսրությունը փորձում էրՄեծ Հայք Մեծ Հայքում իր ազդեցությունը պահպանել այլազգի դրածո թագավորների միջոցով: Մինչդեռ հայ ժողովուրդը և նրա կառավարիչները ձգտում էին ձերբազատվել Հռոմի տիրապետությունից ու նրա դրածոներից, վերականգնել Մեծ Հայքի թագավորության ինքնուրույնությունը և դրացի Պարթևստանի հետ ռազմաքաղաքական փոխշահավետ դաշինքը: Հայերի համառ պայքարն ի վերջո պսակվեց հաջողությամբ, երբ Պարթևստանում գահակալեց Վաղարշ I Արշակունին (51-76): Նա հայերի օժանդակությամբ 52 թ. Հռոմեական զավթիչներից ազատագրեց Մեծ Հայքը, տապալեց Հռոմի դրածո Հռադամիզդ Իբերացուն և հայոց ավագանու աջակցությամբ Արտաշատ մայրաքաղաքում իր կրտսեր եղբայր Տրդատ I-ին օծեց Հայոց արքա (52-մոտ80), որի գահակալմամբ Մեծ Հայքում հիմնադրվեց Արշակունյաց արքայաճյուղը (52-428):

 Տրդատ I-ին տապալելու և Մեծ Հայքը վերանվաճելու ծրագիր ունենալով՝ Հռոմի Ներոն կայսրը 55 թ. արևելյան զորքերի գերագույն  հրամանատար կարգեց երևելի զորավար և դիվանագետ Գնեոս Կորբուլոնին: Երեքամյա ռազմական նախապատրաստությունից հետո, երբ Վաղարշ 1-ը կաշկանդվել էր ապստամբած Վրկանաց «աշխարհի» դեմ պատերազմով, 58 թ. Կորբուլոնը Կարին-Արտաշատ ուղիով ներխուժեց Մեծ Հայք, Տրդատ I-ը մարտերով նահանջեց Ատրպատական և սպասեց եղբոր ռազմական աջակցությանը:

Արտաշատում ձմեռած Հռոմեական զորքերը 59 թ. գարնանը կողոպտեցին և ավերեցին քաղաքը, ապա Տարոնով մտան Աղձնիք, աշնանը գրավեցին Տիգրանակերտը և այնտեղ Մեծ Հայքի թագավոր հռչակեցին Տիգրան VI-ին (60-61): Վերջինիս համաձայնությամբ Հռոմը Մեծ Հայքից անդամահատեց հյուսիս-արևմտյան և արևմտյան մի շարք գավառներ և դրանք միացրեց Իբերիային, Պոնտոսին, Փոքր Հայքին և Կոմմագենեին:

Տրդատ I-ի պահանջով 61 թ. Վաղարշ I-ը հաշտություն կնքեց Վրկանաց աշխարհի հետ և իր ռազմական ուժերը կենտրոնացրեց Հայոց Միջագետքում՝ ընդդեմ Կորբուլոնի զորաբանակի, իսկ հայկական զորքերը Տրդատ I-ի գլխավորությամբ արագընթաց հարձակմամբ պաշարեցին Տիգրանակերտը:Հայոց հնագույն մայրաքաղաք` Տիգրանակերտը Հաշվի առնելով Հռոմեական զորքերի համար ստեղծված վտանգը՝ Կորբուլոնը Մծբին քաղաքում Վաղարշ 1-ի հետ կնքեց զինադադար, որի համաձայն հռոմեական և պարթևական զորքերը դուրս բերվեցին Մեծ Հայքից, ետ կանչվեց Տիգրան VI-ը. իսկ Տրդատ I-ը վերահաստատվեց հայկական գահին: Պատճառաբանելով, թե ինքը չունի հաշտություն կնքելու լիազորություն, Կորբուլոնը հորդորեց Վաղարշ I-ին՝ պատգամավորություն ուղարկել Հռոմ և Մծբինի զինաղադարի պայմանները վավերացնել Ներոնի համաձայնությամբ: Սակայն Ներոնը Մեծ Հայքը նվաճելու և այն Հռոմեական նահանգ դարձնելու մտադրությամբ Հռոմի արևելյան զորքերի գլխավոր հրամանատար նշանակեց իր մտերիմ Պետոսին: 61թ. աշնանը Պետոսի զորքերը անցան Եփրատը և ներխուժեցին Ծոփք: Ասպատակելով և կողոպտելով Ծոփքի և Աղձնիքի մի շարք գավառներ՝ Պետոսը ճոխ ավարով ու բազմաթիվ գերիներով ճամբարեց Արածանի գետի ափին՝ Խարբերդի դաշտում, Հռանդեա կոչվող վայրում:

62 թ. գարնանը հայ-պարթևական զորքերր հայ զորավար Վասակի հրամանատարությամբ ոչնչացրին Հայկական Տավրոսի լեռնանցքներում տեղակայված Հռոմեական զորամասերին, ապա արագ երթով պաշարեցին Պետոսի զորաճամբարը: Հռեանդեայում տեղի ունեցած ճակատամարտում Հռոմեական զորքերը կրեցին ջախջախիչ պարտություն: Իր զորքերի մնացորդներին փրկելու նպատակով Պետոսը կնքեց զինադադար, որի համաձայն հռոմեացին երբ զինաթափվեցին, հանձնեցին գերիներին ու ավարը, ապա անցնելով նիզակներից պատրաստված ստորացուցիչ «լծի» տակով՝ ահաբեկված փախան Կապադովկիա: Պատերազմը շարունակելու և հաղթանակի հասնելու նպատակով Ներոնը վերստին Հռոմի արևելյան զորքերի գլխավոր հրամանատար կարգեց արտակարգ լիազորություններով օժտված Կորբուլոնին: Նկատի ունենալով հայ-֊պարթևական ուժերի գերակշռությունը՝ Կորբուլոնը ձեռնպահ մնաց ռազմական գործողություններից և առաջարկեց կնքել հաշտության պայմանագիր: Հայերի պահանջով հաշտություն կնքվեց Հռանդեայում` հռոմեական զորքերի պարտության վայրում: Ըստ հաշտության պայմանների Հռոմը և Պարթևստանը ճանաչեցին Մեծ Հայքի անկախությունը, Տրդատ I-ի ինքնավար իրավունքները և իրենց զորքերը հեռացրին նրա սահմաններից: Միաժամանակ պայմանավորվեցին, որ այնուհետև Մեծ Հայքի գահի համար Պարթևաց արքունիքի առաջացրած թեկնածուն, սկսած Տրդատ I-ից պետք է մեկնի Հռոմ և արժանանա կայսերական արքունիքի հավանությանն ու հաստատմանը:

 65 թ. Տրդատ I-ը իր րնտանիքով և 3 հազար հեծյալ շքախմբով մեկնեց Հռոմ: Ինը ամիս տևած այդ ուղևորության ծախսերը պարտավորվեց վճարել կայսերական արքունիքը: Հռոմի գլխավոր հրապարակում՝ ֆորումում, Տրդատ I-ը հանդիսավորությամբ օծվեց Մեծ Հայքի թագավոր, 66 թ. վերադարձավ Հայրենիք, զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ և շինարարական աշխատանքներով: Տրդատ I-ին հատկացված խոշոր գումարը և նրա հետ Մեծ Հայք եկած բազում արհեստավորները սոսկ կայսերական «պարգև» չէին, այլ ոազմատու֊ջանք՝ Հռոմեական զորքերի պատճաոած վնասները փոխհատուցելու համար: Այդ գումարով ու արհեստավորների օգնությամբ վերականգնվեցին Արտաշատը, Գաոնիի ամրոցը, որին առընթեր կառուցվեց Միհր աստծո տաճարը և այլն:

Սանատրուկ թագավորՀայոց Սանատրուկ թագավորը (մոտ 80-110)շարունակեց իր նախորդի շինարարական գործունեությունը, Արածանիի և Մեղրագետի միախառնման մոտ հիմնեց Մծուրն քաղաքը, նպաստեց երկրի տնտեսության և մշակույթի բարգավաճմանը: Մովսես Խորենացու վկայությամբ Սանատրուկի օրոք Մեծ Հայքին միացվեց նաև Օսրոյենեի (Եղեսիայի) թագավորաթյան տարածքը: Սանատրուկին հաջորդեցին Աշխադար Արշակունին (110-113), ապա՝ վերջինիս եղբայր Պարթամասիրը (113-114): Հռոմի Տրայանոս կայսրը արևելքի երկրները նվաճելու և Ալեքսանդր Մակեդոնացու փառքը կրկնելու արկածախնդիր ծրագրով 114 թ. ներխուժեց Մեծ Հայք, նենգորեն սպանեց Պարթամասիրին և Հայաստանը հայտարարեց Հռոմեական նահանգ, ապա հարձակվեց Պարթևստանի վրա: Բայց համառ կռիվներում Հռոմեական զորքերը պարտվեցին Հայ-պարթեական միացյալ ուժերից, և Տրայանոսը նահանջեց Կիլիկիա: Պարթևաց արքա Խոսրով II-ի համաձայնությամբ Մեծ Հայքի գահին բարձրացավ հակահռոմեական պայքարը գլխավորող Վաղարշ 1-ը (116-144): Վերջինս նույնպես ծավալեց շինարարական գործունեություն, հիմնեց Վաղարշապատ նոր արքայանիստը, Վաղարշակերտ (Բագրևանդ գավառում, այժմ՝ Ալաշկերտ) և Վաղարշավան քաղաքները:

Հռոմի կայսր Անտոնիոս Պիոսը 144 թ. տապալեց Վաղարշ I-ին և Մեծ Հայքի գահին կարգեց Կոմմագենեի Երվանդունիների շառավիղ Սոհեմոսին (140-161 և 164-186), որ առժամանակ ընդմիջվեց Բակուր Արշակունու գահակալմամբ (161-163): Սոհեմոսը շարունակեց Վաղարշապատի կառուցապատումը, հովանավորեց հելլենիստական մշակույթը, իր արքունիքում ապաստան տվեց հույն իմաստասեր, պատմագիր և բանաստեղծ Յամբղիքոսին: Մեծ Հայքում Հռոմեական կայսրության դեմ պայքարը 186 թ. ավարտվեց ազգային ուժերի հաղթանակով և Վաղարշ I-ի թոռ Վաղարշ II Արշակունուգահակալմամբ (186-211): Նրա ներքին և արտաքին խոհեմ քաղաքականության շնորհիվ Մեծ Հայքում վերջնականապես հիմնվեց հայ Արշակունիների ժառանգական արքայատունը, պահպանվեց պետական սահմանների անխախտությունը:

Կովկասյան հրոսակ ցեղերի դեմ կռիվներից մեկում Վաղարշ II-ը զոհվեց: Նրան հաջորդեց որդին՝ Խոսրով I Մեծը (211-259):Խոսրով I ՄեծըԽոսրով I Մեծը զինակցեց Արտավան V Արշակունուն՝ ընդդեմ Պարսկաստանում գլուխ բարձրացրած Սասանյանների: 226 թ. Որմզդականի վճռական ճակատամարտում Արշակունյաց բանակի պարտությունից և Արտավան V-ի զոհվելուց հետո Խոսրով I Մեծը տարիներ շարունակ գլխավորեց հակասասանյան ուժերի պայքարը, Մեծ Հայքում ապաստան տվեց Իրանից դուրս մղված մի շարք պարթև իշխանատոհմերի: Ի վերջո Խոսրով I Մեծը զոհվեց Արտաշատի իր ապարանքում Սուրենյան տոհմի պարթև իշխան Անակի ձեռքով: Դավադրությունը կազմակերպել էր Սասանյան Շապուհ  I արքան:

Մեծ Հայքի և Պարսկաստանի միջև առաջացած անհաշտելի թշնամության հետևանքով հայ Արշակունիները հարկադրաբար կողմնորոշվեցին դեպի Հռոմեական կայսրություն՝ ջանալով նրա դաշնակցությամբ դիմակայել ռազմատենչ Սասանյաններին: Խոսրով I Մեծի սպանությունից և համառ մարտերից հետո 261 թ. Շապուհ I-ը ռազմակալեց Մեծ Հայքը: Խոսրով I Մեծի մանկահասակ որդի Տրդատը, որ հարկադրաբար ապաստանել էր Հռոմում, հետագայում ծառայության մտավ կայսերական բանակում, գոթերի և պարսիկների դեմ մարտերում հռչակվեց անձնական քաջություններով, արժանացավ Դիոկղետիանոս կայսեր համակրանքին ու հովանավորությանը: Վերջինիս աջակցությամբ էլ պարսկական զավթիչներից ազատագրվեց Մեծ Հայքը և հայրենի գահին հաստատվեցՏրդատ 3-րդ Մեծ Տրդատ III Մեծը (287-330): Տրդատը հակահարված հասցրեց ալաններին, որոնք ասպատակում էին երկրի հյուսիսային տարածքներր, ապա հաջողությամբ պայքարեց Սասանյանների նոր ոտնձգությունների դեմ: Հայ-Հռոմեական զորքերից վերստին պարտություն կրած Սասանյանները 298 թ. Մծբինում կնքված 40-ամյա հաշտության պայմանագրով ճանաչեցին Մեծ Հայքի թագավորության անկախությունը և Տրդատ III Մեծի արքայապատիվ իրավունքները:

ԻՄ ԿԱՐԾԻՔԸ
Արշակունիների արքայատոհմը վարել է լավ ռազմավարություն, որի շնորհիվ ձեռք է բերել Մեծ Հայքի թագավորությունը։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s