Հայոց պատմություն · Ընդհանուր

Նախագիծ

Պատմությունը սովորողի աչքերով

(ուսումնամեթոդական նախագիծ)

Նախագծի բնութագիր․

Այս նախագիծն ուսումնամեթոդական նախագիծ է, որն իր մեջ ներառում է պատմության ուսումնասիրումը, բացահայտումը և ներկայացնումը սովորողների կողմից՝ «սեփական աչքերով»։ Սովորողները  կուսումնասիրեն  իրենց ցանկությամբ ընտրած թեման հայոց պատմությունից, կփորձեն հասկանալ և  բացահայտել չբացահատվածը, ընկալել յուրովի՝ սեփական տեսանկյունից։ Նախագծի վերջում յուրաքանչյուր սովորող իր ընտրած և լիարժեք «մարսած» թեման   ներկայացնում է մյուս սովորողներին։

Ժամկետ Շարունակական։

Իրականացնողներ Քոլեջի 1-ին և 2-րդ  կուրսի սովորողներ։

Պատասխանատու․ Վարդուհի Պետրոսյան։

Նպատակ 1․
Նախագծի ընթացքում սովորողները լսելով և ինքնուրույն ներակացնելով նախընտրած թեմաները՝  կծանոթանան տվյալ թեմայի ժամանակաշրջանի հայտնի և նշանակություն ունեցող կերպարներին, մանրամասն կուսումնասիրեն տվյալ թեմայի կարևորագույն դեպքերը, կբացահայտեն տվյալ թեմայի  բացասական ու դրական երևույթներն, երևան կհանեն հաջողություններն ու ձախողումները։ Կփորձեն բարձրաձայնել այն ամենն  ինչն  բացահայտել են  պատմության  ուսումնասիրության ընթացքում։

Նպատակ 2․
Սովորողների կողմից  իրենց կատարած աշխատանքների ներկայացումը կնպաստի նրանց   ինքնուրույնության, ինքնաարտահայտման, ինքնադրսևորման  որակների զարգացմանն, ինչպես նաև կզարգանա դիմացինին լսելու և սեփական խոսքը հղկված և  լսելի դարձնելու հմտությունը։

Ընթացք․
Սովորողները դասավանդողի ուղղորդմամբ ընտրում են իրենց կողմից նախընտրած թեման «Պատմության» առարկայից։ Ապա յուրաքանչյուր սովորող օգտվելով պատմության առարկայի դասագրքերից, բազմաթիվ տպագիր և էլեկտրոնային աղբյուրներից և գրականությունից մշակում է նյութ իր ընտրած թեմայով՝ պատրաստվելով տվյալ նյութի ներկայացմանը սեփական տեսակետով՝ կիրառելով տարբեր մեթոդներ և միջոցներ։ Ներկայացնելիս դասավանդողը նախապես խնդրում է սովորողներին հարգել դիմացինին և սեփական մեկնաբանություններն ու նկատողությունները ներկայացնել թեմայի ավարտից հետո։

Արդյունք․
Թեման ավարտելուց հետո դասավանդողը «Գիտելիքի անիվ» մեթոդի միջոցով ամփոփում է նյութն՝ առձանագրելով որքան ինտերակտիվ և հմուտ է սովորողը ներկայացրել իր թեման։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s