Հայոց պատմություն · Ընդհանուր

Նախագիծ

Թագավորներն այլ տեսանկյունից

(հետազոտական  նախագիծ)

Նախագծի բնութագիր.

Այս նախագիծը հետազոտական աշխատանք է, որն իր մեջ ներառում է «Արշակունիներ»-ի արքայատան ներկայացուցիչների բնութագրումն տարբեր տեսանկյունից, այսինքն՝ հետազոտական աշխատանքի ընթացքում  սովորողներն ու հետաքրքրված անձինք վեր կհանեն յուրաքանչյուր արքայի անձի առանձնահատկություններն ու նրա թողած հետքը պատմության մեջ։

Ժամկետ Շարունակական։

Իրականացնողներ Քոլեջի առաջին և երկրորդ կուրսի սովորողներ։

Շահառուներ Դասավանդողներ, քոլեջի տարբեր կուրսի սովորողներ և պարզապես թեմայով հետաքրքվող անձինք։

Պատասխանատուներ Վարդուհի Պետրոսյան։

Նպատակ

Նախագծի ընթացքում քոլեջի առաջին և երկրորդ կուրսի սովորողները մանրամասն կուսումնասիրեն «Արշակունիներ»-ի արքայատան ներկայացուցիչների ներքին որակական հատկանիշները, կփորձեն բացահայտել նրանց կերպարներն՝ ոչ միայն քաղաքական գործնությունն, այլ նաև, թե որպես կերպար ինչ հատկանիշներ և բնավորության ինչ գծեր են ունեցել և ինչպիսի կյանքով են ապրել արքաներից յուրաքանչյուրը:

Ընթացք

Սովորողները դասավանդողի ուղղորդմամբ նախ փոքր ինչ պատկերացում կկազմեն «Արշակունիներ»-ի արքայատան ներկայացուցիչների մասին։ Հետազոտական աշխատանքի մասին պատկերացում կազմելուց հետո յուրաքանչյուր սովորող իր ցանկությամբ կընտրի մի արքայի և կսկսի ուսումնասիրել նրա կերպարն այլ ասպեկտից։ Հետազոտական աշխատանքի գլխավոր պայմաններից մեկն այն է լինելու, որ աշխատանքում երևա յուրաքանչյուր սովորողի ձեռագիրն եզրահանգման միջոցով՝ աշխատանքի վերջում արտահայտելով իր կարծիքը։

Արդյունք

Ակնկալվում է, որ սովորողները նախագիծն իրականացնելուց հետո կունենան խորը գիտելիքներ, պատկերացում կկազմեն, թե ինչ է ասել հետազոտական աշխատանք։ Նրանց մոտ կզարգանա վերլուծական միտքը։  Եվ, իհարկե ամենակարևորը նրանք թագավորներին ու թագավորական ընտանիք ասվածն կդիտարկեն այլ տեսանկյունից։

Թողնել մեկնաբանություն