Հայոց պատմություն · Ընդհանուր

Ամփոփում

Սեպտեմբեր-հոկտեմբեր
1․ Ի՞նչ եք հասկանում  «Հայկական լեռնաշխարհ» ասելով։
Լեռներով պատված տարածք, որտեղ եղել է Հայաստանը։
2․ Ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքն, որ հայերի ծագման վերաբերյալ ավանդազրույցներ են պահպանվել նաև այլ ժողովուրդների մոտ։ Հայերի ծագման մասին ինչ ավանդազրույցներ գիտեք։Հայերի ծագման վերաբերյալ հին ու միջին դարերում գրի են առնվել մի շարք ավանդություններ, որոնցից հայագիտության տեսանկյունից (որպես սկզբնաղբյուրային արժեք ունեցողներ) առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում հայկականը, հունականը, հին եբրայականը, վրացականը և արաբականը:
Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի` Նոյի որդիներից առաջացած լինելու պատկերացման հետ: Առավել հանգամանորեն այն շարադրված է XII-XIII դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում: Ըստ այդ ավանդության Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին) և որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները: Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին. հետաքրքիր է, որ այն պահպանել է ազգակից հնդեվրոպական ժողովուրդների միասնության շրջանից եկող հիշողությունը:
3․ Ի՞նչ գիտեք Էրեբունի մայրաքաղաքի մասին, (ո՞վ է կառուցել, ո՞ր թվականին և ինչու՞)։
Էրեբունիամրոցը կառուցվել է Արգիշտի  I-ի կողմից իր տիրակալության հինգերորդ
տարումՔ.ա. 782 թ.: Այդ ամրոցի գոյության մասին հայտնի էր Արգիշտի I-ի Խորխորյան
տարեգրությունիցըստ որի`ամրոցի կառուցման համար նա վերաբնակեցրել էր Խաթե և
Ծուպանի երկրներից գերված 6600 զինվորների:
4․ Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին։
Մ.թ.ա. 356 թ. հուլիսի 26-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Պելայում թագուհի Օլիմպիան արքայազն և գահաժառանգ պարգևեց Ֆիլիպ Երկրորդ թագավորին: Ողջ արքունիքը ցնծում էր: Երջանիկ էր նաև թագավորը՝ Ֆիլիպը, որի անվան հետ էր կապված մակեդոնական փոքր, աննշան թագավորության հզորացումը: Իսկ նորածինը ծննդյան օրից զարմացրեց բոլորին. նրա աչքերի գույները տարբեր էին՝ շագանակագույն և երկնագույն:Ժամանակին քրմերը դա բախտավորության նշան են համարել, բայց Ալեքսանդրը վատառողջ երեխա էր: Նա պարանոցի հիվանդություն ուներ, ինչը հետագայում հաճախ էր զգացնել տալիս. աշխարհի տիրակալի վիզը գրեթե միշտ ծռված էր:Ալեքսանդր Մակեդոնացին թողել է հարուստ ժառանգություն։ Իր իշխանությունն ամրապնդելու համար հիմնել է մոտ 70 քաղաք–գաղութներ, որոնց մեծ մասը կրում էր «ալեքսանդրիա» անունը։ Նրա ռազմական ու տնտեսական նվաճումների շնորհիվ ստեղծվել է նոր տիպի համաշխարհային կայսրություն, որտեղ արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունները միաձուլվեցին հելլենիստական մշակույթի ներքո։ Չնայած նրա կայսրության կարճատև գոյատևմանը՝ Ալեքսանդր Մակեդոնացու ջանքերի շնորհիվ հելլենիստական մշակույթի տարածումը դարձավ անդառնալի, և այն հետագայում Եվրոպայի ու Առաջավոր Ասիայի քաղաքակրթությունների հիմքը հանդիսացավ։ Ալեքսանդր Մակեդոնացու ներդրումը համաշխարհային ռազմագիտության մեջ համարվում է անգերազանցելի և մինչ այժմ կիրառական նշանակություն ունի։Ալեքսանդրն իր մահկանացուն է կնքել Բաբելոնում մ.թ.ա. 323 թ.՝ անավարտ թողնելով ծրագրավորված արևմտյան ու հարավային ռազմարշավները։
5․ Համեմատեք Վանի թագավորության և Երվանդականների թագավորության պետական կարգը։
Վանի թագավորության պետական կարգը, բանակը՝

Պետության գլուխ կանգնած թագավորի իշխանությունն անսահմանափակ էր ու ժառանգական։ Վարչական առումով պետությունը բաժանվում էր խոշոր մարզերի, որոնք կառավարվում էին արքունի կառավարիչների կողմից։
Երվանդականների թագավորության պետական կարգը՝
Թագավորը երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով: Արքունիքը ներկայացնում էին թագավորը, նրա որդիներն ու եղբայրները, արքունի գործակալները, մեծամեծ իշխանները և արքունի պաշտոնեությունը: Արքունի գործակալներին սկզբում նշանակում էր թագավորը, և նրանք իրականացնում էին երկրի բարձրագույն իշխանությունը տնտեսական, ֆինանսական, դատական և այլ բնագավառներում: Ավելի ուշ գործակալական իշխանությունը դարձավ այս կամ այն նախարարական ընտանիքի ժառանգական իրավունքը: Գործակալությունները, որ համապատասխանում էին մերօրյա նախարարություններին, հավանաբար մեկ տասնյակից ավելի էին:
6․ Բնութագրեք Արտաշես 1-ինին որպես ռազմական և քաղաքական գործիչ։
Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200–ին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին։ Մագնեսիայի ճակատամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան:
7․ Ներկայացրեք Տիգրան 2-րդ Մեծի աշխարհակալ տերությունը։
Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։
8․ Ներկայացրեք հայ-հռոմեական պատերազմը Տիգրան Մեծի օրոք։
Տեղի է ունեցել Հռոմեական Հանրապետության գոյության վերջին տարիներին։ Ուղղված էր հայոց արքա Տիգրան Մեծի նորաստեղծ հայկական աշխարհակալ տերության դեմ։
9․ Ներկայացրեք Արտաշատի պայմանագիրը: Փորձեք գնահատել այն
Ք.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված:
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s