Առողջագիտություն · Ընդհանուր

Դիզենտերիա

Դիզենտերիան(շիգելոզ կամ արյունային լուծ) ինֆեկցիոն հիվանդություն է, որը առաջացնում են շիգելաները, ընթանում է ինտոքսիկացիայի երևույթներով և գլխավորապես հաստ աղու դիստալ հատվածի ախտահարմամբ: “Դիզենտերիա” տերմինը ներմուծվել է դեռևսՀիպոկրատի ժամանակներից, որը բոլոր աղիքային հիվանդություններըբաժանել է 2 խմբի`դիառեա, որ բնութագրվում է լուծով, ևդիզենտերիա`բնութագրվում է որովայնում ցավերով (հուն. dys-խանգարում, enteron-աղի): Անցյալում դիզենտերիան կրում էր համաճարաբանական բնույթ: Դիզենտերիայի պանդեմիաներ նկարագրված են 18-րդ դ. (1719 և 1789թթ) և 19-րդ դ. (1834-1836թթ): Ամենամեծ համաճարակները եղել են պատերազմական շրջաններում, տարրերային սովի ժամանակ և այլն:

Էթիոլոգիադիզենտերիայի հարուցիչները պատկանում են Shigella ցեղին, Enterobacteriaceae ընտանիքին: Տարբերում են շիգելաների 4 տեսակ
1) Sh. Dysentria, որին պատկանում են Գրիգորև-Շիգի, Շտուտցեռ-Շմիտցի և Լարջ-Սաքսի բակտերիաները:
2) Sh. Flexneri նյուկաստլ ենթատեսակով:
3) Sh. Boydii
4) Sh. sonnei

Ներկայումս հայտնի է շիգելաների ավելի քան 50 սերոլոգիական տեսակ: Բոլոր շիգելաները կառուցվածքով նման են իրար, ցուպիկաձև են` կլորացած ծայրերով, անշարժ են, սպոր և պատիճ չեն առաջացնում, G- են, լավ աճում են հասարակ սննդային միջավայրերում: Շիգելաները ունեն ջերմակայուն սոմատիկ O-անտիգեն: Նրանց քայքայումից անջատվում է էնդոտոքսին, որի հետ շատ դեպքերում կապում են ինտոքսիկացիոն սինդրոմի զարգացումը: Շիգելաները կարող են սինթեզել էկզոտոքսիններ, որոնց շարքում կան էնտերոտոքսիններ (ջերմակայուն և ջերմազգայուն), որոնք ուժեղացնում են հեղուկի և աղերի սեկրեցիան աղիքի լուսանցք, և ցիտոտոքսիններ, որոնք վնասում են էպիթելիալ բջիջների թաղանթը: Գրիգորև-Շիգի բակտերիաները նաև սինթեզում են ուժեղ նեյրոտոքսին: Շիգելաների վիրուլենտությունը որոշվում է երեք հիմնական գործոններով`էպիթելիալ բջիջների թաղանթներին ադհեզիայի հատկությամբ, ինվազիայիով և տոքսինների արտադրությամբ:

Կախված ջերմաստիճանից, խոնավությունից, միջավայրի pH-ից, միկրոօրգանիզմների տեսակից և քանակից, դիզենտերիայինբակտերիաների կենսունակությունը պահպանվում է մի քանի օրից մինչև մի քանի ամիս: Բակտերիաների համար բարենպաստ միջավայր են համարվում սննդամթերքները: Շիգելա Զոննեին կաթում և կաթնամթերքներում ոչ միայն պահպանվում է, այլ նաև բազմանում է: Դիզենտերիայի հարուցիչները լավ են տանում չորացումը և ցածր ջերմաստիճանը, արագ մահանում են արևի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ և տաքացնելիս (մինչ 60 `30ր-ից, 100 համարյա ակնթարթորեն): Դեզինֆեկցող միջոցները (հիպոքլորիտներքլորամիններլիզոլ և այլն) սովորական կոնցենտրացիաներով ոչնչացնում են բակտերիաներին մի քանի ր-ի ընթացքում: Սկսած 1990թ-ից Հայաստանի տարածքում, այդ թվում նաև շրջաններում հանդիպում էր շիգելա Ֆլեքսներիի կողմից հարուցվող դիզենտերիան, սակայն ներկայումս աճում է շիգելա Զոննեով հարուցվող ինֆեկցիան:

Էպիդեմիոլոգիա-Վարակի աղբյուր են հանդիսանում սուր և խրոնիկ դիզենտերիայով հիվանդները, ռեկոնվալեսցենտները և անձինք` ինֆեկցիոն պրոցեսի սուբկլինիկական ձևով (բակտերիակիրներ): Ամենամեծ համաճարաբանական վտանգ իրենից ներկայացնում են սուր դիզենտերիայով հիվանդները, որոնք հիվանդության ծաղկման շրջանում արտազատում են մեծ քանակով հարուցիչներ: Դիզենտերիանվարակ է հարուցիչների փոխանցման ֆեկալ-օրալ մեխանիզմով,որը իրականացվում է սննդային, ջրային և կենցաղ-կոնտակտային ուղիներով: Փոխանցման գործոններն են սննդանյութերը, ջուրը, ձեռքերը, կենցաղային իրերը, ճանճերը, հողը: Գրիգորև-Շիգի դիզենտերիայի փոխանցման հիմնական ուղին կենցաղ-կոնտակտայինն է, Ֆլեքսներինը`ջրային, Զոննեին` սննդային (հատկապես կաթի միջոցով) ուղիները: Դիզենտերիայի տարբեր էթիոլոգիական ձևերի տարածման ուղիների տարբերությունը պայմանավորված է հարուցչի պաթոգենության և ինֆեկցող դոզայի տարբերությամբ, ինչպես նաև արտաքին միջավայրում հարուցչի կայունությամբ: Տարբեր տարիքային խմբերի մարդկանց մոտ դիզենտերիայի ընկալունակությունը տարբեր է: Հիմնական ընկալունակ խումբը նախադպրոցական տարիքի երեխաներն են (վարակվածների ավելի քան 1/3 գրանցվում է մինչև 6 տարեկան երեխաների շրջանում): Դիզենտերիային, ինչպես մյուս աղիքային ինֆեկցիաներին, բնորոշ է արտահայտված աշուն-ամառ սեզոնայնությունը: Հիվանդությունների քանակը, որոնք գրանցվում են հուլիս-սեպտեմբեր շրջանում, որպես կանոն, կազմում են ամբողջ տարվա ընթացքում գրանցված հիվանդությունների քանակի կեսը: Հետինֆեկցիոն իմունիտետը տևական չի և կրում է տեսակա- և տիպոսպեցիֆիկ բնույթ մոտավորապես 1տ:

Պաթոգենեզ և պաթանատոմիական պատկերը: Շիգելաների մուտքը օրգանիզմ ուղեկցվում է ստամոքսում և աղիներում բակտերիաների մի մասի ոչնչացմամբ ստամոքսահյութի և այլ մարսողական հյութերի, սեկրետոր իմունոգլոբուլինների, աղիքային միկրոֆլորայի անտագոնիստական ազդեցության հետևանքով: Բակտերիաների մի մասը, որ օժտված են ինվազիայի հատկությամբ, հաղթահարելով բոլոր պանտեշները, թափանցում են էնտերոցիտների ցիտոպլազմա: Որոշ բակտերիաներ հասնում են լորձաթաղանթի սեփական շերտ: Սակայն հարուցիչների մեծ մասը ենթարկվում է ֆագոցիտոզի նեյտրոֆիլների և մակրոֆագերի կողմից դեռ բազալ թաղանթի մակարդակին: Բարակ աղիում կենսունակ շիգելաները արտադրում են էնտերո- և ցիտոտոքսիններ, իսկ քայքայման դեպքում անջատվում է էնդոտոքսին: Ինտոքսիկացիայի սիմպտոմները, ինչպես նաև մեզոգաստրիումում ցավերը, որոնք առաջանում են հիվանդության սկզբնական շրջանում, հիմնականում պայմանավորված են էնդոտոքսինի, պիրոգեն սուբստանցիայի և բիոգեն ամինների ազդեցությամբ: Այս նյութերը անջատվում են շիգելաներով ինֆեկցված ֆագոցիտների մի մասի քայքայումից: Բարակ աղիների լուսանցք հեղուկների և աղերի ուժեղացած սեկրեցիան պայմանավորում է դիարեային սինդրոմի զարգացմանը: Հիվանդության այդ շրջանում կղանքը առատ է, պարունակում է մեծ քանակությամբ հեղուկ:

Այս պրոցեսներին զուգահեռ տեղի է ունենում շիգելաների ինվազիա հաստ աղու էպիթելիալ բջիջներ`հետագայում դիզենտերիային բնորոշ կոլիտի սիմպտոմատիկայի զարգացումով: Հաստ աղու գլխավորապես դիստալ հատվածի ախտահարումը կարող է պայմանավորված լինել այդտեղ աղիքային պարունակության, տոքսինների և բակտերիաների շարունակական կուտակմամբ, որն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծում կոլոնոցիտներ հարուցիչների մասիվ ինվազիայի համար: Դրան նաև նպաստում է աղիքային դիսբակտերիոզը: Հիվանդության ծանր դեպքերում հարուցիչները կարող են մեծ քանակությամբ թափանցել ենթալորձային շերտ և միջընդերային ավշային հանգույցներ: Երբեմն այս դեպքերում զարգացող կարճատև բակտերեմիան չունի պաթոգենետիկ նշանակությունև չի փոխում դիզենտերիայի մասին որպես <<լոկալիզացված ինֆեկցիա>> պատկերացումըԴիզենտերիայի պաթոգենեզում հիմնական դերը պատկանում է բակտերիաների տոքսիններին: Շիգելաները, որոնք գտնվում են լորձաթաղանթի վրա արտաբջջայնորեն, ենթարկվում են ֆագոցիտոզի նեյտրոֆիլների և մակրոֆագերի կողմից` առաջացնելով տոքսիկ նյութեր, որոնք օրգանիզմի վրա թողնում են համակարգային և տեղային ազդեցություն:

Հիվանդի օրգանիզմում շիգելաների տոքսինների ազդեցությունը միանման չի: Գրիգորև-Շիգի բակտերիաների էկզոտոքսինը և էնդոտոքսինի սպիտակուցային հատվածը թողում են արտահայտված նեյրոտոքսիկ ազդեցություն: Թափանցելով արյան մեջ` նեյրոտոքսինները ախտահարում են տարբեր հյուսվածքներ և օրգաններ, առաջին հերթին ԿՆՀ, վեգետատիվ նյարդային համակարգիգանգլիաները, սիմպատո-ադրենալային համակարգը:Կլինիկորեն դա արտահայտվում է ինտոքսիկացիայի սինդրոմով և փոխանակության բոլոր տեսակների խանգարումներով: Էնդոտոքսինի և ցիտոտոքսինի լիպոպոլիսախարիդային մասը օժտված է արտահայտված էնտերոտրոպիզմով և ախտահարում է հաստ աղու լորձաթաղանթը: Էնտերոտոքսինները , ակտիվացնելով ադենիլատցիկլազան, նպաստում են հեղուկի և էլեկտրոլիտների կուտակմանը աղիքային պարունակության մեջ: Հարուցիչը և նրա տոքսինները ախտահարելով ֆագոցիտները և լորձաթաղանթի բջիջները, նպաստում են բիոլոգիական ակտիվ նյութերի (հիստամինսերոտոնինկինիններ, պրոստագլանդիններ) ելքին, որոնք խախտում են աղիքի պատում միկրոցիրկուլյացիան, ուժեղացնում են բորբոքային պրոցեսի ինտենսիվությունը և աղիքային ֆունկցիաների (մոտորիկայի, սեկրեցիայի, ներծծման) խանգարումները:

Աղիքի իններվացիայի խանգարումները, լորձաթաղանթում բորբոքային պրոցեսները կլինիկորեն արտահայտվում են որովայնում սպաստիկ ցավերով: Աղիքի որոշ հատվածների սպազմը և անկանոն կծկումները բերում են աղիքի պարունակության կանգի նրա վերին հատվածներում: Դրանով է պայմանավորված դիզենտերիայի տիպիկ և ծանր դեպքերում աղքատ, ոչ կղանքային պարունակության արտազատումը, որը կազմված է բորբոքային էքսուդատից: Սիգմայաձև և ուղիղ աղու մկանների ցնցումային կծկումները պայմանավորում են դեֆեկացիայի ցավոտ, կեղծ կանչերը և տենեզմները (հետանցքում այրոցի կամ քերոցի, ինչպես նաև չավարտված դեֆեկացիայի ակտի զգացում): Հիվանդության ծաղկման շրջանում տեղային պաթոլոգիական պրոցեսները հասնում են առավելագույն զարգացման. շարունակվում է տոքսինների ազդեցությունը, խորանում է դիսբակտերիոզըԴիզենտերիայի ծանր ընթացքի դեպքում հատկապես երեխաների մոտ, առաջանում են տոքսիկոզի և էքսիկոզի երևույթներ` սուր անոթային անբավարարության զարգացմամբ, հիվանդության հնարավոր մահացու ելքով:

Ախտահարող գործոններին զուգահեռ միանում են ադապտացիոն և կոմպենսատոր մեխանիզմները,որոնք ապահովում են սանոգենեզը և օրգանիզմից ինֆեկցիայի վերացումը: Կախված պաթոգենետիկ և սանոգենետիկ մեխանիզմների ակտիվությունից դիզենտերային պրոցեսը կարող է ընթանալ սուբկլինիկական, ջնջված և կլինիկորեն արտահայտված ձևերով: Դիզենտերիայի ընթացքը և ծանրության աստիճանը կախված է նաև բակտերիայի տեսակից: Ամենածանր ընթացքով, նեյրոտոքսիկոզի վառ արտահայտված սիմպտոմոկոմպլեքսով և կոլիտիկսինդրոմով առանձնանում է Գրիգորև-Շիգի և Ֆլեքսների շիգելաներով հարուցված դիզենտերիաները: Զոննեի շիգելաները կարող են առաջացնել գաստրոէնտերիտ` ունենալով շատ կլինիկական ընդհանուր գծեր սննդային տոքսիկոինֆեկցիաների հետ: Որոշ դեպքերում հիվանդությունը ձեռք է բերում ձգձգվող և խրոնիկական ընթացք: Դրան նպաստում են իմունոդեֆիցիտային վիճակները` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով, անբարենպաստ պրեմորբիտ ֆոնով և այլն: Դիզենտերիայի ժամանակ պաթանատոմիական փոփոխությունները ավելի շատ արտահայտված են հաստ աղու դիստալ հատվածում: Դիտվում են աղիքի ախտահարման 4 ստադիա`1) սուր կատարալ բորբոքում; 2) ֆիբրինոզ-նեկրոտիկ բորբոքում; 3) խոցերի ձևավորման շրջան; 4) խոցերի լավացում: Կատարալ բորբոքումըբնութագրվում է հաստ աղու լորձաթաղանթի և ենթալորձային շերտի այտուցովհիպերեմիայով, հաճախ լինում են մանր արյունազեղումներև էրոզիաներ: Լորձաթաղանթի վրա, աղու լուսանցքում հայտնաբերվում են լորձային կամ լորձա-արյունային էքսուդատ:

Կլինիկական պատկեր-ինկուբացիոն շրջանի տևողությունը 1-7 օր է (հաճախ կազմում է 2-3 օր): Տարբերում են դիզենտերիայի սուր և խրոնիկ ձևերը: Սուր դիզենտերիան ընթանում է մի քանի տարբերակներով (կոլիտիկգաստրոէնտերոկոլիտիկ և գաստրոէնտերիտիկ), որոնցից յուրաքանչյուրը կարող են ներկայացվել թեթև, միջին ծանրության և ծանր ձևերով: Խրոնիկական դիզենտերիան ունի ռեցիդիվող կամ չընդհատվող բնույթ և կարող է ունենալ թեթև, միջին և ծանր ընթացք: Գոյություն ունեն շիգելյոզի բակտերիակրություն, որը դիտվում է որպես ինֆեկցիոն պրոցեսի սուբկլինիկական ձև: Դիզենտերիային բնորոշ է ընթացքի ցիկլայնությունը: Ուստի հիվանդության ընթացքը կարելի բաժանել 4 շրջանի` սկզբնական, ծաղկման, սիմպտոմների հանգման և առողջացման (մնացորդային երևույթների կամ անցում խրոնիկական ձևի): Կոլիտիկ տարբերակի (տիպիկ շիգելյոզ) կլինիկական պատկերում ներկայացված են 2 հիմնական սինդրոմ ինտոքսիկացիոն և կոլիտիկ: Սինդրոմի գաստրոէնտերոկոլիտիկտարբերակը բացի կոլիտից ուղեկցվում է սուր գաստրիտի և էնտերիտի նշաններով: Գաստրոէնտերիտիկ տարբերակը դեպքում կլինիկական պատկերում կոլիտի սիմպտոմատիկա չկա: Դեպքերի մեծամասնության ժամանակ հիվանդությունը սկսվում է սուր: Հիվանդները գանգատվում են դողից և ջերմությունից: Մարմնի ջերմաստիճանը արագ բարձրանում է մինչև մաքսիմալ թվեր (38-40 ), պահպանվում է այդ մակարդակի վրա մի քանի ժամից մինչև 2-5 օր և իջնում է սովորաբար արագացած լիզիսի ձևով: Դիզենտերիան կարող է ընթանալ սուբֆեբրիլ ջերմաստիճանով, երբեմն էլ առանց ջերմության բարձրացմամբ:

Նյարդային համակարգը ախտահարվում է վաղ` սկզբում առաջանում է թուլություն, ջարդվածության զգացում, ապաթիա, գլխացավտրամադրության անկում, որոնք խիստ արտահայտվում են արդեն բարձր ջերմության ֆոնի վրա: Դիտվում է անոթազարկի լաբիլություն, երբեմն սրտի կծկումների ռիթմի խանգարումներ, զարկերակային և երակային ճնշումների իջեցում: Սրտի տոները խլացած են, գագաթում հնարավոր է սիստոլիկ աղմուկ: Ամենածանր դեպքերում կարող է զարգանալ ինֆեկցիոն-տոքսիկ շոկԴիզենտերիայի տիպիկ դասական ընթացքը հիմնականում արտահայտվում է կոլիտի սիմպտոմոկոմլեքսով: Հիվանդները գանգատվում են որովայնում կտրող, կծկանքանմանցավերից, որոնք տեղակայված են զստափոսերում, առավել հաճախ ձախում, դրանց ինտենսիվությունը և տևողությունը կախված է հիվանդության ձևից և ծանրությունից: Որովայնում ցավերը սովորաբար նախորդում են յուրաքանչյուր դեֆեկացիային: Կանչերը հաճախ անարդյունք են, ուղեկցվում են տանջող, ձգող ցավերով հաստ աղու շրջանում`տենեզմներով: Որովայնի խոռոչի օրգանների պալպացիայի ժամանակ շոշափվում է կծկված, տոնիկ լարված հաստ աղին, ավելի թեթև դեպքերում շոշափվում է միայն նրա դիստալ հատվածը`սիգմայաձև աղին, որը շոշափվում է որպես պինդ ինֆիլտրացված, քիչ շարժուն, կտրուկ ցավոտ լար: Հաճախ պալպացիան ուժեղացնում է աղիի մկանների սպազմը և առաջացնում է դեֆեկացիայի կանչեր:

Շիգելյոզի մանիֆեստ ձևերի դեպքում դիտվում է կղանքի հաճախացում օրը 20-30 անգամ և ավել: Դեֆեկացիան, որպես կանոն, թեթևացման չի բերում: Չնայած կղանքի բազմաթիվ` լինելուն դիզենտերիայի տիպիկ կոլիտիկ տարբերակի ընթացքում օրական արտազատված կղանքային զանգվածների քանակը քիչ է, հազվադեպ է գերազանցում 0,5-1լ: Առաջին ժամերին կղանքը բավականին առատ է, կղանքային բնույթ ունի, հեղուկ է կամ կիսահեղուկ, հաճախ լորձային: Հաճախանալիս կորցնում է կղանքային բնույթը: Կղանքը կազմված է խիտ, թափանցիկ լորձից, որին հետո միանում է արյան խառնուրդ, իսկ ավելի ուշ`թարախի (“ռեկտալ” կամ “դիզենտերային թքոց”): Արտաթորանքները կարող են ձեռք բերել մսաջրի տեսք, որտեղ կախված են լորձի գնդիկները: Դիզենտերիայի ժամանակ խանգարվում են մարսողական տրակտի մնացած հատվածների ֆունկցիաները: Թքարտադրությունը ճնշվում է, ինչով էլ պայմանավորված է բերանի չորությունը: Ստամոքսահյութի սեկրեցիան փոփոխվում է` հիվանդների մեծամասնության մոտ դիտվում է թթվայնության իջեցում մինչ աքլորհիդրիայի, ընկնում է ստամոքսային պարունակության պրոտեոլիտիկ ակտիվությունը, խանգարվում է ստամոքսի մոտորիկան: Խանգարվում են բարակ աղիի ֆունկցիաները` մոտորիկան, սեկրեցիան, տուժում է թաղանթային հիդրոլիզը և ռեզորբցիան: Ծանր դեպքերում հայտնաբերվում է աննշան պրոտեինուրիա, միկրոհեմատուրիա, ցիլինդրուրիա:

Հիվանդության ծաղկման շրջանում հեմատոլոգիական փոփոխությունները բնութագրվում են ԷՆԱ ոչ զգալի բարձրացումով, չափավոր լեյկոցիտոզով` լեյկոցիտային բանաձևի տեղաշարժումով ձախ, մոնոցիտոզով: Ծաղկման շրջանի տևողությունը 1-2-ից 8-9 օր է: Հիվանդության սիմպտոմների հանգման դեպքում վերանում են ինտոքսիկացիայի և կոլիտի երևույթները: Առողջացման շրջանում տեղի է ունենում օրգանների և համակարգերի խանգարված ֆունկցիաների լրիվ վերականգնում և օրգանիզմից հարուցչի վերացում: Սակայն, ինչպես ցույց են տվել կյանքի ընթացքում կատարված մորֆոլոգիական հետազոտությունները, անատոմիական <<առողջացումը>> հետ է մնում կլինիկականից 2-3 շաբաթ: Ուշ հոսպիտալացումը, ոչ ադեկվատ թերապիան, անբարենպաստ պրեմորբիդ ֆոնը կարող է նպաստել հիվանդության անցմանը խրոնիկ ձևի և հաճախ, այսպես կոչված, հետդիզենտերային վիճակների զարգացման: Դրանք արտահայտվում են ստամոքս-աղիքային տրակտի սեկրեցիայի, ռեզորբցիայի և մոտորիկայի ֆունկցիոնալ խանգարումներով, ասթենիայով: Կախված դիզենտերային պրոցեսի ծանրությունից և ընթացքի բնույթից կլինիկական պատկերը կարող է տարբեր լինել:

Սուր դիզենտերիահիվանդության կոլիտիկ տարբերակը թեթև ընթացքով բնութագրվում է չափավոր կամ թույլ արտայատված ինտոքսիկացիայով:Սովորաբար սկսվում է սուր ` ջերմաստիճանի կարճատև բարձրացումով մինչև 37-38: Հիվանդության առաջին ժամերին դիտվում է թուլություն, ախորժակի անկում, հետագայում առաջանում են չափավոր արտահայտված ցավեր որովայնում: Կղանքը 3-5 մինչև 10 անգամ է օրը, հեղուկ է կամ կիսահեղուկ, հաճախ լորձով, երբեմն արյան հետքերով: Հիվանդները աշխատունակ են և հաճախ դիմում են ինքնաբուժման: Զննման ժամանակ լեզուն փառակալված է : Սիգմայաձև աղին ցավոտ է և ենթարկված սպազմի, պալպացիայի ժամանակ նկատվում է գրգռոց: Ռեկտորոմանոսկոպիայի ժամանակ հայտնաբերում են կատառալ կամ կատառալ-հեմոռագիկ պրոկտոսիգմոիդիտ և սֆինկտերիտ: Հեմոգրամայում փոփոխությոնները աննշան են: Հիվանդությունը տևում է 3-5, հազվադեպ 7-8 օր և ավարտվում է առողջացումով:

Կոլիտիկ տարբերակը միջին ծանրության ընթացքով սովորաբար սկսվում է սուր, դողով, ջարդվածության զգացումով ամբողջ մարմնում: Ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-39 և մնում է այդ մակարդակի վրա 3-5 օր, հազվադեպ երկար: Հաճախ դիտվում են անորեքսիա, գլխացավսրտխառնոց, երբեմն փսխում, որովայնում կտրուկ կծկանքանման ցավեր, տենեզմներ: Կղանքի հաճախությունը օրական 10-20 անգամ է: Արտաթորանքները հաճախ կորցնում են կղանքային բնույթը և դառնում են լորձային` ներկված արյունով: Նրանք կարող են լինել աղքատ “ռեկտալ թքոցի” տեսքով կամ ավելի առատ, լորձոտ: Հեմոկոլիտի երևույթներ դիտվում են հիվանդների 70-75 դեպքերում: Հիվանդության 3-5 օրը սուր երևույթները աստիճանաբար թուլանում են: Արտաթորանքներում քչանում է արյան և լորձի քանակը, կղանքը կարգավորվում է, բայց կոպրոգրաման մնում է ախտաբանական: Ռեկտորոմանոսկոպիայի ժամանակ հայտնաբերվում է կատառալ-էռոզիվ պրոկտոսիգմոիդիտ: Կլինիկական առողջացումը սկսվում է հիվանդության 2-րդ շաբաթվա վերջում:

Դիզենտերիայի ծանր ընթացքով կոլիտիկ տարբերակը բնութագրվում է սուր սկզբով, ջերմաստիճանի բարձրացումով մինչև 39 և ավել, կտրուկ արտահայտված ինտոքսիկացիայով: Կարող են դիտվել մթագնած վիճակներ, զառանցանքսրտխառնոցփսխում: Որովայնում ցավերը կտրուկ արտահայտված են և ուղեկցվում են տանջող տենեզմներով և հաճախակի միզարձակման կանչերով: Կղանքը օրական 20-25 անգամ է, ոչ կղանքային բնույթի, քիչ քանակի, լորձա-արյունային: Երբեմն արտաթորանքները ունեն մսաջրի տեսք: Հիվանդները թույլ են, ադինամիկ: Մաշկը և լորձաթաղանթները չոր են,զարկերակային ճնշումը ընկած է, դիտվում է մշտական տախիկարդիա: 1-2-րդ օրերի վերջում կարող է զարգանալ կոլապտոիդ վիճակ: Աղիքի տենեզմները և սպազմը կարող են փոխարինվել նրա պարեզով, որովայնի փքվածությամբ, անուսի բացումով և ոչ կամային դեֆեկացիայով: Արյան մեջ հայտնաբերվում է լեյկոցիտոզ կամ լեյկոպենիա` դեպի ձախ թեքումով և լեյկոցիտների տոքսիկ հատիկավորությամբ: Որովայնի պալպացիայի ժամանակ հայտնաբերվում է հաստ աղու (երբեմն միայն սիգմայաձև աղու) սպազմ, ցավոտություն և գրգռոց, մեթեորիզմ: Հիվանդների ծանր վիճակը պահպանվում է 7-10 օր: Դիզենտերիա Զոննեի դեպքում ռեկտորոմանոսկոպիայի ժամանակ հայտնաբերում են լորձաթաղանթի կատառալ-հեմոռագիկ, կատառալ-էռոզիվ, հազվադեպ խոցային փոփոխություններ: Ֆլեքսների ծանր ընթացքի դեպքում հայտնաբերվում են հաստ աղու լորձաթաղանթի ֆիբրինոզ-նեկրոտիկ, ֆիբրինոզ-խոցային և ֆլեգմոնոզ-նեկրոտիկ ախտահարում: Հիվանդությունը տևում է 3-6 շաբաթ և ավել: Տարբեր ծագման իմունոդեֆիցիտներով հիվանդների մոտ արտահայտված տենդը կարող է բացակայել, բայց այս դեպքում հաստ աղու ախտահարումը կրում է տոտալ բնույթ:

Դիզենտերիայի գաստրոէնտերոկոլիտիկ տարբերակը ընթանում է սննդային տոքսիկոինֆեկցիաների նման` կարճ ինկուբացիոն շրջանով, հիվանդության կայծակնային սկզբով: Հիվանդության սկզբում հիմնականում արտահայտված է գաստրոէնտերիտը` ինտոքսիկացիայի նշաններով: Հետագայում սկսում են գերակայել էնտերոկոլիտի սիմպտոմները: Սկզբնական շրջանին բնորոշ են փսխումը, առատ լուծը, առատ ջրային արտաթորանքներ` առանց արյան և լորձի խառնուրդի,որովայնի շրջանում դիֆուզ ցավեր: Հետագայում կղանքը դառնում է քիչ ծավալուն, նրանում հայտնաբերվում են արյան և լորձի խառնուրդ: Այս տարբերակը կարող է ունենալ թեթև, միջին ծանրության և ծանր ընթացք: Հիվանդության ընթացքի ծանրությունը գնահատելիս հաշվի են առնում օրգանիզմի ջրազրկման աստիճանը: Հիվանդության միջին ծանրության ընթացքը ուղեկցվում է առաջին աստիճանի դեհիդրատացիայով (հեղուկի կորուստը կազմում է մարմնի զանգվածի 1-3): Դիզենտերիայի ծանր ընթացքի դեպքում զարգանում է 2-3-րդ աստիճանի դեհիդրատացիա (հեղուկի կորուստը կազմում է մարմնի զանգվածի 4-9): Ըստ ընթացքի գաստրոէնտերիտիկ տարբերակը նման է գաստրոէնտերոկոլիտիկ տարբերակի սկզբնական շրջանին: Տարբերվում է նրանով, որ ավելի ուշ շրջանում չկան կոլիտի սիմպտոմներ (հիվանդության 2-3 օրից հետո): Գերակայում են գաստրոէնտերիտի սիմպտոմները և դեհիդրացիայի նշանները:

Դիզենտերիայի ջնջված ընթացքը հայտնաբերվում է հիվանդության բոլոր տարբերակների դեպքում: Այն բնութագրվում է որովայնում աննշան ցավերով և աղիների ֆունկցիաների կարճատև խանգարումով (1-2 օրվա ընթացքում): Արտաթորանքները կիսահեղուկ են, առանց արյան և հաճախ առանց լորձի: Մարմնի ջերմաստիճանը նորմալ է, բայց կարող է լինել սուբնորմալ: Հաճախ պալպացիայի ժամանակ հայտնաբերվում է սիգմայաձև աղու բարձրացած զգայունություն: Կոպրոգրամայում լեյկոցիտների քանակը գերազանցում է 20 տեսադաշտում: Ռեկտորոմանոսկոպիայի ժամանակ հայտնաբերվում է կատառալ պրոկտոսիգմոիդիտ: Ախտորոշումը դրվում է հիվանդության մանրամասն անամնեզի, համաճարաբանական անամնեզի, ժամանակակից լաբորատոր հետազոտությունների տվյալների հիման վրա:

Ձգձգված ընթացքով սուր դիզենտերիան բնութագրվում է կլինիկական նշանների պահպանումով 1,5-3 ամիս: Այս դեպքում նկատվում է աղիներում ընթացող թույլ բորբոքային պրոցեսներ և աղիի ֆունկցիոնալ- մորֆոլոգիական վերականգնման բացակայություն մինչև 3 ամիս ժամկետը:

Բակտերիակրություն –այն ընդունվում է որպես դիզենտերիային ինֆեկցիայի սուբկլինիկական ձև: Այս դեպքում բացակայում է ինտոքսիկացիան և աղիքային դիսֆունկցիան: Սակայն շիգելաների արտազատման փաստը, ինչպես նաև դիագնոստիկայի ժամանակակից մեթոդներով հետազոտությունները վկայում են ինֆեկցիոն պրոցեսի առկայության մասին: Դեպքերը, որոնք բնութագրվում են աղիքային դիսֆունկցիայի բացակայությամբ` հետազոտման շրջանում և դրան նախորդող 3 ամսվա ընթացքում, կղանքով բակտերիաներիարտազատումով, ընդունվում են որպես սուբկլինիկական բակտերիակրություն: Շիգելաների անջատումը կլինիկական առողջացումից հետո կոչվում է ռեկոնվալեսցենտային բակտերիակիրներ:

Բարդություններ: Սպառնացող, բայց հազվադեպ հանդիպող բարդություններից է տոքսիկո-ինֆեկցիոն և խառը (տոքսիկո-ինֆեկցիոն+դեհիդրատացիոն) շոկերը: Նրանք զարգանում են հիվանդության ծաղկման շրջանում և ունեն լուրջ պրոգնոզ: Սուր դիզենտերիայի բարդություն է համարվում նրա ռեցիդիվները, որոնք դիտվում են 5-15 դեպքերում: Որոշ հիվանդների մոտ առաջանում են թութքի սրացումներ, անալ սֆինկտերի ճաքեր: Թուլացած հիվանդների մոտ կարող են զարգանալ բարդություններ` կապված երկրորդային ֆլորայի միացման հետ. Թոքաբորբեր, վերընթաց ուրոգենիտալ ինֆեկցիա, ինչպես նաև աղիքային ծանր դիսբակտերիոզ: Ավելի հազվադեպ հանդիպող բարդություններց են աղիի խոցի պերֆորացիան` հետագա պերիտոնիտով, աղիի տոքսիկ դիլատացիան, մեզենտերիալ անոթների թրոմբոզը, ուղիղ աղու արտանկումը: Խրոնիկական դիզենտերիա– տարբերում են խրոնիկական դիզենտերիայի 2 ձև` ռեցիդիվող և չընդհատվող: Ռեցիդիվող ձևը հանդիպում է ավելի հաճախ, քան չընդհատվողը և բնութագրվում է ռեմիսիաների և ռեցիդիվների հերթակայությամբ: Հիվանդության ամեն նոր ռեցիդիվի և լուսավոր շրջանի տևողությունը կարող է տարբեր լինել: Գերակայում են հաստ աղու դիստալ հատվածի ախտահարման նշանները: Սակայն խրոնիկական դիզենտերիայով հիվանդներին ամբողջությամբ հետազոտելիս կարելի է հայտնաբերել պաթոլոգիական պրոցեսի մեջ ստամոքսի, բարակ աղու, ենթաստամոքսային գեղձի, հեպատոբիլիարհամակարգի ներգրավվման նշաններ: Ռեցիդիվի կլինիկական պատկերը նման է սուր դիզենտերիայի թեթև կամ միջին ընթացքին: Այս դեպքում աղիքային դիսֆունկցիան առանձնանում է համառությամբ և երկարատևությամբ:

Քիչ թե շատ տուժում է ԿՆՀ: Հիվանդները զգայուն են, գրգռված, աշխատունակությունը իջած է, քունը խանգարված, հաճախ գլխացավերով: Նրանցից որոշների մոտ արտահայտված են վեգետատիվ խանգարումները (հաճախ հանդիպում են վագոտոնիայի սիմպտոմներ): Ռեկտորոմանոսկոպիայի ժամանակ հատնաբերվում են սիգմայաձև աղու և ուղիղ աղու լորձաթաղանթի պոլիմորֆ փոփոխություններ: Սրացման ժամանակ ռեկտորոմանոսկոպիկ նկարը հիշեցնում է փոփոխություններ, որոնք բնորոշ են սուր դիզենտերիային: Սակայն նրանց ինտենսիվությունը տարբեր հատվածներում տարբեր է : Հնարավոր է լորձաթաղանթի վառ հիպերեմիայովհատվածի հերթակայում բավականին գունատ հատվածներով, որոնց վրա հստակ երևում է լայնացած անոթային ցանցը: Այդ մասերում լորձաթաղանթը բարակ է, հեշտ վնասվող: Միջռեցիդիվային շրջանում հիվանդի վիճակը բավարար է: Աշխատունակությունը պահպանված է, բայց համարյա միշտ անհանգստացնում են որովայնում բութ ցավերը և ծանրության զգացումը, էպիգաստրիումում ծանրության զգացումըփորկապությունը: Ռեմիսիայի շրջանում ռեկտորոմանոսկոպիայի ժամանակ երևում է գունատ ատրոֆիկ լորձաթաղանթը` արտահայտված անոթային ցանցով: Խրոնիկական դիզենտերիայի չընդհատվող ձևի ժամանակ պրակտիկորեն բացակայում են լուսավոր շրջանները, հիվանդների ինքնազգացողությունը միշտ վատ է, վիճակը ավելի վատանում է: Զարգանում են մարսողության խորը խանգարումեր, հյուծում, առաջանում են հիպովիտամինոզի նշաններ, անեմիա, միանում է դիսբակտերիոզը: Այս ձևը հանդիպում է հազվադեպ, հիմնականում տարեցների և ծերերի մոտ` ուղեկցող պաթոլոգիայի դեպքում: Սուր դիզենտերիան համեմատաբար հազվադեպ է անցնում խրոնիկականի (ֆլեքսներիի դեպքում 2-5 , Զոննեի դեպքում 1 է):

Կանխատեսումդիզենտերիայի ժամանակ պրոգնոզը կախված է հիվանդի տարիքից, հիվանդության ծանրությունից, ուղեկցող պաթոլոգիաներից, բարդություններից և ժամանակին բուժումից: Զոննեի դեպքում ելքը բարենպաստ է, պրոգնոզն ավելի լուրջ է Ֆլեքսներիի, հատկապես լուրջ է Գրիգորև-Շիգի ժամանակ:

Դիագնոստիկան-տիպիկ դեպքերում դիզենտերիայի ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում` բացառությամբ ատիպիկ ձևերը: Ախտորոշումը դրվում է էպիդ-անամնեզի, կլինիկական ընթացքի, լաբորատոր և գործիքային հետազոտությունների տվյալների հիման վրա: Հիմնական է բակտերոլոգիական հետազոտությունը: Սակայն հարուցիչների ցանքսը ստացվում է միայն 22-80 դեպքերում և կախված է նյութը վերցնելու ժամկետից, կարճությունից, միջավայրի ընտրությունից և այլն: Բակտերոլոգիական մեթոդների հետ մեկտեղ օգտագործում են նաև սերոլոգիական մեթոդներ` անուղղակի հեմագլյուտինացիայի ռեակցիան էրիթրոցիտար դիագնոստիկումով: Ռեակցիայի դրական պատասխանները ստացվում են հիվանդության 5-րդ օրը: 2 շաբաթում հակամարմինների տիտրը աճում է, իսկ 4-5 շաբաթում դիտվում է նրանց իջեցման տենդենցիա: Մինիմալ դիագնոստիկ տիտրը 1:200: Համաճարակային բռնկումների ժամանակ որպես էքսպրես մեթոդ օգտագործում են ֆլյուորեսցենտային հակամարմինների մեթոդը, անուղղակի հեմագլյուտինացիայի ռեակցիաները իմունոգլոբուլինայինդիագնոստիկումներով (հակամարմնային),իմունոֆերմենտային անալիզը և այլն: Վերջին ժամանակներս մշակված են սերոլոգիական մեթոդներ շիգելաների հակամարմինների հայտնաբերման համար, որոնք սակայն չեն փոխարինում շիգելաների ախտորոշման բակտերիոլոգիական մեթոդին: Դիզենտերիայի ախտորոշման պարզ, հեշտ հասանելի մեթոդ է կոպրոլոգիական հետազոտությունը: Դիզենտերիայով հիվանդի կղանքի կոպրոցիտոսկոպիայի ժամանակ հայտնաբերում են լորձ, լեյկոցիտների կուտակում նեյտրոֆիլներիգերակշռությամբ (տեսադաշտում ավելի քան 30-50), էրիթրոցիտներ և տարբեր քանակությամբ փոփոխված էպիթելիալ բջիջներ: Ռեկտորոմանոսկոպիան մնում է որպես դիագնոստիկայի արժեքավոր մեթոդ`ընդլայնելով բժշկի դիագնոստիկ հնարավորությունները և թույլ է տալիս հետևել հիվանդի առողջացման ընթացքին:

Տարբերակիչ ախտորոշում –դիզենտերիան պետք է տարբերակել սալմոնելյոզից, էշերիխիոզից, սննդային տոքսիկոնֆեկցիաներց, խոլերայից, ամեբիազից, բալանտիդիազից, լյամբլյոզից, աղիքային տրիխոմոնիազից, որոշ հելմինթներից, կանդիդոզից: Դիզենտերիայիննման սիմպտոմներ կարող են լինել սնկերով և ծանր մետաղների աղերով թունավորումների, ուրեմիկ կոլիտի, աղիքի տուբերկուլյոզի, խրոնիկական էնտերոկոլիտի, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի ժամանակ: Հաճախ անհրաժեշտություն է առաջանում դիզենտերիանտարբերակել սուր վիրաբուժական հիվանդություններից (սուր ապենդիցիտ,մեզենտերիալ անոթների թրոմբոզ, աղիքային անանցելիություն) և սուր գինեկոլոգիական պաթոլոգիաներից (արտարգանդային հղիությունադնեքսիտպելվիոպերիտոնիտ): Հիվանդության մանրաբասն հավաքված անամնեզը, էպիդ-անամնեզը և մանրամասն կլինիկո-լաբորատոր հետազոտությունը թույլ են տալիս ճիշտ և ժամանակին ճանաչել դիզենտերիան:

Սուր դիզենտերիայի բուժումը –դիզենտերիայով հիվանդների բուժման հիմնական սկզբունքներն են` բուժման վաղ սկիզբը, յուրաքանչյուր հիվանդի բուժական միջոցառումներին անհատական մոտեցումը, կոմպլեքսային թերապիան: Դիզենտերիայով հիվանդներին կարելի է բուժել ինչպես ստացիոնարում այնպես էլ տանը: Հոսպիտալիզացիան որոշվում է կլինիկո-էպիդեմիոլոգիական տվյալների հիման վրա: Հոսպիտալացման ենթարկվում են հիվանդության միջին ծանրության և ծանր ընթացքով հիվանդները, ուղեկցող ծանր հիվանդություններովհիվանդները, ինչպես նաև համաճարաբանական առումով մեծ վտանգ ներկայացնող հիվանդները (սննդագործները ): Դիզենտերիայովհիվանդների կոմպլեքսային բուժումը ներառում է բուժա-պահպանողական ռեժիմ, դիետա, էթիոտրոպ, պաթոգենետիկ և իմունոկարգավորող թերապիա: Բուժապահապնողական ռեժիմը ներառում է գրգռիչների ազդեցության թուլացում, անկողնային կամ կիսաանկողնային վիճակ, երկարացված ֆիզիոլոգիական քուն:

Դիզենտերիայով հիվանդների սնուցում նշանակում են կախված հիվանդության շրջանից և աղիքի ախտահարման աստիճանից : Սկզբում կիրառվում է N4 դիետան (կամN46 ), որը քիմիական և մեխանիական տեսանկյունից պահպանում է ստամոքս-աղիքային տրակտը: Կղանքի կարգավորումից հետո նշանակում են N4 գ դիետան հետագայում անցումով N2 դիետային: Դիզենտերիայի թեթև ձևերի էթիոտրոպ բուժման միջոցներից ամենաէֆեկտիվը նիտրոֆուրանային շարքի պրեպարատներն են: Ֆուրազոլիդոն (ֆուրազոլին, ֆուրադոնին, ֆուրագին) նշանակում են 0,1-0,5գ օրը 4 անգամ ուտելուց հետո 5-7 օրվա ընթացքում: Դիզենտերիայի թեթև ձևերի բուժման պրեպարատների մյուս խումբը խինոլինի ածանցյալներն են: Քլորխինալդոլ օգտագործում են նեքին ընդունմամբ 0,2գ օրական 4 անգամ ուտելուց հետո, ինտետրիքս` 2 կապսուլա 3 անգամ օրը ուտելու ժամանակ: Կուրսի տևողությունը 5-7 օր է: Նիտրոֆուրանային պրեպարատբերը և խինոլինի ածանցյալները շիգելաների վրա ցուցաբերում են ոչ միայն արգելակող ազդեցություն, այլ նաև պահպանում են նորմալ աղիքային միկրոֆլորան,որը շատ կարևոր է հատկապես դիսբակտերիոզ տարած հիվանդների համար:

Դիզենտերիայի միջին ծանրության և ծանր հիվանդների բուժման համար օգտագործում են սուլֆամետոքսազոլի (բակտրիմ,սեպտրին, բիսեպտոլ 480, գրոսեպտոլ) 2-ական հաբ օրը 2 անգամ (առավոտյան և երեկոյան ուտելուց հետո) կամ խինոլոնի ածանցյալներ`ցիպրոֆլոքսացին (ցիպրոբայ, ցիֆրան) 0,25-0,5 գ 2 անգամ օրը, օֆլոքսացին (տարիվիդ) 0,2-0,4 գ օրը 2 անգամ, նորֆլոքսացին (նոլիցին) 0,4 գ օրը 2 անգամ: Ծանր ուղեկցողպաթոլոգիաներով, սնուցման խանգարումենրով, տարեց հիվանդներին խինոլոնների հետ միաժամանակ նշանակում են անտիբիոտիկներ, նախընտրելի է ամինոգլիկոզիդային խմբի(գենտամիցինի սուլֆատ, ցիզոմիցինի սուլֆատ, տոբրամիցին, ամիկացինի սուլֆատ), որը ներմուծում են պարէնտերալ: Իր նշանակությունը չի կորցնում լևոմիցետինը, որը նշանակում են 0,5գ օրը 4-6 անգամ և տետրացիկլինը` 0,3գ օրը 4 անգամ: Հիվանդության միջին ծանրության և ծանր դեպքերում, որոնք ուղեկցվում են բազմաթիվ փսխումներով, պարենտերալ ներարկում են լևոմիցետինի սուկցիտատ օրական 3-4 գ կամ տետրացիկլինային շարքի անտիբիոտիկներ (մորֆոցիկլին, գլիկոցկլին): Լավ թերապևտիկ էֆեկտ է տալիս լայն սպեկտրի կիսասինթետիկ պենիցիլինը`ամպիցիլին օրական 4-6գ դոզայով, 4-6 ընդունումով:

Հիվանդության ծանր ընթացքի դեպքում ամենալավ էֆեկտի հասնում են խինոլոնների նշանակումից (օրինակ օֆլոքսացին 200մգ 2 անգամ ներերակային կաթիլային), համակցված ամինոգլիկոզիդների հետ (օր գենտամիցինի սուլֆատ 80 մգ օրը 3 անգամ միջմկանային), ինչպես նաև այս պրեպարատների կոմբինացիան ցեֆալոսպորինների հետ: Դիզենտերիայի ծանր, երբեմն միջն ծանրության հիվանդների պաթոգենետիկ թերապիան պետք է ներառի դեզինտոքսիկացիոն միջոցներ: Օգտագործում են իզոտոնիկ աղային լուծույթներ (Ռինգերի լուծույթ, “Տրիսոլ”, “Լակտասոլ”, “Ացեսոլ” լուծույթներ), որոնք ներմուծում են ներերակային 1-2լ ծավալով: Հիվանդության ծանր ընթացքի դեպքում կրիստալոիդների հետ մեկտեղ նշանակում են կոլոիդներ (հեմոդեզ, ռեոպոլիգլյուկին և այլն) օրական 400-800 մլ, երբեմն նաև կորտիկոստերոիդներ (կարճ կուրսով): Դեզինտոքսիկացիոն նպատակով նաև օգտագործում են էնտերոսորբցիայի մեթոդը: Էնտերոսորբենտներից նշանակում են պոլիֆեպան, լիգնոսորբ, էնտերոսորբ, էնտերոկատ M և այլն: Դիզենտերիայով հիվանդների բուժման մեջ մեծ նշանակություն ունի վիտամինոթերապիան,որը նպաստում է ռեգեներացիայի և դեզինտոքսիկացիոն պրոցեսների արագացմանը: Բացի այդ վիտամինների ընդունումը անհրաժեշտ է նրանց պակասը լրացնելու համար, հատկապես հակաբիոտիկային թերապիայi և աղիքային դիսբակտերիոզի առկայության պայմաններում: Անհրաժեշտ է ընդունել բալանսավորված վիտամինային կոմպլեքսներ (դեկամևիտ, գլուտամևիտ և այլն):

Պենտոքսիլի և մեթիլուրացիլի պիրիմիդինային հիմքով սինթետիկ պրեպարատների ընդունումը պայմանավորված է նրանց ազդեցությամբ հյուսվածքային փոխանակության վրա: Պենտոքսիլը նշանակում են 0,2-0,4 գ ներքին ընդունմամբ, մեթիլուրացիլը 1գ 3-4 անգամ օրը: Աղիքային դիսբակտերիոզի վերացման համար օգտագործում են կոլիբակտերին (չոր, հեղուկ, հաբերի ձևով, կապսուլաներով), բիֆիդոբակտերին, բիֆիկոլ կամ լակտոբակտերիաների կոմբինացված պրեպարատներ: Դրանք նշանակում են անտիբակերիալ թերապիան ավարտելուց 24-48 ժ հետո: Բուժման կուրսը 2-4 շաբաթ է: Աղիքում միկրոբային բիոցենոզի վերականգնումը արագացնում է լիոֆիլիզացված կոլիբակտերինի ասոցացիան պրոտեային բակտերիոֆագի հետ: Նշված պրեպարատների օգտագործումը կանխարգելում է հիվանդության ռեցիդիվները, բակտերիակրության զարգացումը, ինչպես նաև սուր ձևի անցումը խրոնիկականի կամ ձգձգվող ձևի: Դիզենտերիայի սուր շրջանում տեղային բուժումը պետք է անցկացվի շատ զգույշ:

Առողջացման շրջանում օգտագործվում են հաստ աղու ռեգեներացիան ուժեղացնող միջոցներ: Դրանց պատկանում են բուսական յուղերը, ձկան յուղը, վինիլին (Շոստակովսկու բալզամ) 30-50 մլ հոգնայի տեսքով: Ցուցված է ուղիղ աղու և սիգմայաձև աղու ողողում պոլիգլյուկինով, որը բարձրացնում է էպիթելիոցիտների կայունությունը: Ողողումը անցկացնում են 5 օր 50մլ դոզայով 1 պրոցեդուրայի ընթացքում: Հաշվի առնելով դիզենտերիայի ընթացքի վրա ուղեկցող հիվանդությունների անբարենպաստ ազդեցությունը, անցկացնում են համապատասխան բուժում: Հելմինթային ինֆեկցիայի հայտնաբերման դեպքում իրականացնում են դեհելմինթիզացիա: Ստամոքս-աղիքային տրակտի խանգարված ֆունկցիաների կորրեկցիայի և կոմպենսացիայի համար օգտագործում են պոլիֆերմենտային պրեպարատներ (աբոմին, պանկրեատին, օրազա, պանզինորմ ֆորտե, պոլիզիմ, ֆեստալ, մեզիմ ֆորտե և այլն): Աղիքի մոտոր ֆունկցիաների արտահայտված խանգարումների դեպքում, հատկապես հիվանդության սուր շրջանում, ցուցված են սպազմոլիտիկ միջոցներ: Դրանցից էֆեկտիվ են համարվում մետացին, սպազմոլիտին, ինչպես նաև ատրոպինը և այլ պրեպարատներ, որոնք տալիս են ցավազրկող էֆեկտ: Իրենց նշանակությունը չեն կորցրել խոնավացնող, թաղանթապատող, հակասեպտիկ և ադսորբող միջոցները, այդ թվում նաև բուժիչ բույսերը և արմատապտուղները:

Խրոնիկական դիզենտերիայի բուժումը-անցկացվում է սուր դիզենտերիայի բուժման սկզբունքներով` ստամոքս-աղիքային տրակտի առավելագույն խնայողություն, սուր երևույթների վերացում, աղիքի ֆունկցիայի կարգավորման միջոցներ և իմունկարգավորող միջոցառումներ:

ՊրոֆիլակտիկաԴիզենտերիայի դեմ հաջող պայքարը պայմանավորված է բուժա-կանխարգելիչ և սանիտար-հիգիենիկ կոմպլեքսով, ինչպես նաև հակահամաճարակային միջոցառումներով: Դիզենետրիայի օջախում իրականացվում է ընթացիկ դեզինֆեկցիա, հիվանդի հոսպիտալացումից հետո` վերջնական դեզինֆեկցիա: Ռեկոնվալեսցենտներին դուրս են գրում լրիվ կլինիկական առողջացումից հետո բակտերիոլոգիական հետազոտության բացասական արդյունքների դեպքում: Դուրս գրումից հետո ռեկոնվալեսցենտները ենթարկվում են դիսպանսեր հսկողության պոլիկլինիկայի ինֆեկցիոն հիվանդությունների կաբինետում:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s