Առողջագիտություն · Ընդհանուր

Դեղագործ աշուն նախագիծ․ Դդում

Դդումը միզամուղ հատկություն ունեցող բույս է: Այն կալիումային աղեր, կալցիում, մագնիում, երկաթ, շաքար, վիտամիններ C, B, B1, B2, B5, B6, E, T, PP, K է պարունակում, ինչպես նաեւ` կարոտին, սպիտակուցներ, բջջանյութ, եւ այլն: Դդումի կորիզը հակաճիճվային հատկություն ունի, իսկ դդումն օգտակար է սրտի, երիկամների, հիպերտոնիայի, խցանումների, խոլեցիստիտի, ճարպակալման դեպքում: Դդումը դիետիկ լավագույն բույսերից է: Քրոնիկ եւ սուր նեֆրիտի (երիկամների տարբեր հիվանդությունների) դեպքում խորհուրդ է տրվում այն ընդգրկել ամենօրյա սննդակարգի մեջ: Թարմ բուսահյութը շատ օգտակար է քրոնիկ փորկապության, միզամուղ համակարգի բորբոքումների, երիկամային անբավարարության, հեմորոյի եւ նյարդային խանգարումների դեպքում: Այն օրգանիզմը մաքրում է աղերից եւ ջրից` չվնասելով երիկամային թաղանթը: Հազվագյուտ վիտամին T-ի քանակությունը նպաստում է ծանր սննդի մարսողականությանը, արագացնում է փոխանակության պրոցեսները եւ պայքարում ճարպակալման, ավելորդ քաշի դեմ:

Թողնել մեկնաբանություն